Հանրապետութեան ողջ տարածքում ներկայացւած վիճակագրական տւեալներն ու զեկոյցները փաստում են, որ երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերը նւազել է:
«alikonline.ir» - «Հանրապետութեան ողջ տարածքում ներկայացւած վիճակագրական տւեալներն ու զեկոյցները փաստում են, որ երկրում կորոնավիրուսի տարածման տեմպերը նւազել է», այս մասին այսօր` ապրիլի 1-ին, կառավարութեան նիստի ժամանակ յայտնել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Ըստ դոկտ. Հասան Ռոհանիի` կորոնավիրուսի վարակակիրների թւի նւազումը, փաստում է` հասարակութեան մէջ հարցի խոր ըմբռման եւ ժողովրդի կողմից բարձր հովանաւորութեան մասին:
Հանրապետութեան նախագահը նշել է, որ երկրում հասարակութեան տարածութեան սահմանման նախագիծը իրականացւեց կորոնավիրուսի դէմ պայքարի երկրորդ փուլի շրջանակում, որն ենթադրում էր աւելի խստացւած կանոններ:
Նա նաեւ հաւաստիացրել է, որ կորոնավիրուսի դէմ պայքարի կիրառւած միջոցները արդիւնաւէտ է աշխատել: