Հա

Քաղաքական

13/04/2020 - 10:50

ՌԴ-ում Իրանի դեսպան. «ԱՄՆ-ն խոչընդոտում է կորոնավիրուսի համաշխարհային պայքարը»

«ԱՄՆ-ը խոչընդոտում է կորոնավիրուսի համաշխարհային պայքարի արդիւնաւէտութեանը», այս մասին Ճապոնիայի դեսպանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում շեշտել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«alikonline.ir» - «ԱՄՆ-ը խոչընդոտում է կորոնավիրուսի համաշխարհային պայքարի արդիւնաւէտութեանը», այս մասին Ճապոնիայի դեսպանի հետ հեռախօսազրոյցի ընթացքում շեշտել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Կորոնավիրուսի ֆոնին՝ դեսպան Ջալալին նկատել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ժողովրդին բժկական օգնութեան չտրամադրման պատճառաբանութիւնները, եւ հակաիրանական պատժամիջոցների կիրառումը փաստում է` այդ երկրի կողմից կորոնավիրուսի յաղթահարման համաշխարհային ջանքերի խոչընդոտման փորձերի մասին:

Նշենք, որ հեռախօսազրոյցի ընթացքում Ռուսաստանում երկու երկրների դեսպանները քննարկել են երկուստեք հետաքրքութիւն ներկայացնող հարցերի լայն շրջանակ այդ թւում՝ Սիրիայի, Լիբիայի, Եմէնի եւ տարածաշրջանային վերջին զարգացումների հարցերը:

Իրանի դեսպանը նաեւ շնորհակալութիւն է յայտնել Ճապնիայի պետութեանը կորոնավիրուսի պայքարի շուրջ իր երկրին հումանիտար աջակցութեան տրամադրման համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։