Հա

Քաղաքական

21/04/2020 - 10:00

ԱԳ նախարարը անդրադարձել է տարածաշրջանային խաղաղութեան հաստատման գործում Իրանի գործադրած ջանքերին  

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ իր թւիթերեան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ահաբեկչութեան դէմ պայքարի եւ խաղութեան հաստատման գործում Իրանի գործադրած ջանքերին, ինչպէս նաեւ՝ իր դամասկոսեան այցի հանդիպումներին։

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ իր թւիթերեան էջում գրառում է կատարել, որտեղ անդրադարձել է ահաբեկչութեան դէմ պայքարի եւ խաղութեան հաստատման գործում Իրանի գործադրած ջանքերին, ինչպէս նաեւ՝ իր դամասկոսեան այցի հանդիպումներին։

Նա նշել է, որ Աֆղանստանի հարցով Իրանի յատուկ ներկայացուցիչը անցեալ օրերի ընթացքում Քաբուլում բանակցութիւններ է վարել բոլոր կողմերի հետ։

«Իրանի յատուկ ներկայացուցիչը եմէնցիների տառապանքիներին վերջ տալու համար համագործակցում է ՄԱԿ-ի եւ Եմէնի ժողովրդի հետ», նշել է ԱԳ նախարարը։

Յիշեցնենք, որ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը երէկ՝ ապրիլի 20-ին, ժամանել էր Դամասկոս: 

Ըստ ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցչի՝ նախարար Զարիֆի այցի նպատակը Սիրիայի շուրջ վերջին զարգացումների, երկկողմ յարաբերութիւնների եւ ահաբեկչութեան դէմ պայքարի շուրջ քննարկումներ անցկացնելն էր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։