Հա

Քաղաքական

02/05/2020 - 12:30

«Իրանի ԶՈՒ-ն պատրաստ է տարածաշրջանի երկրներին փոխանցել կորոնավիրուսի դէմ պայքարի իր փորձը». Գեներալ Բաղերի

«Իրանը պատրաստ է տարածաշրջանի երկրներին փոխանցել կորոնավիրուսի դէմ պայքարի իր փորձը», այս մասին ասւած է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերիի տարածաշրջանի երկրների  ԶՈՒ ղեկավարներին ուղղւած նամակում:

«alikonline.ir» - «Իրանը պատրաստ է տարածաշրջանի երկրներին փոխանցել կորոնավիրուսի դէմ պայքարի իր փորձը», այս մասին ասւած է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերիի տարածաշրջանի երկրների  ԶՈՒ ղեկավարներին ուղղւած նամակում. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

Գեներալ Բաղերին տարածաշրջանային երկրներին, այդ թւում՝ Իրաքի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի, Օմանի, Կատարի, Քուվէյթի եւ Լիբանանի ԶՈՒ ղեկավարներին յղած իր նամակում նշել է. «Իրանը պատրաստակամ է իր փորձը փոխանակել տարածաշրջանի գործընկերներ եւ բարեկամ երկրների հետ, եւ իր ներդրումն ունենալ մեր հաւաքական ջանքերում՝ Կորոնավիրուսի համավարակի մեկուսացման գործում»:

Գեներալ Բաղերիի հաւաստիացմամբ՝ կորոնավիրուսի դէմ պայքարի իրանական փորձը կարող է կանխել համակավարակի տարածումը, եւ դրա հետեւանքով մարդկային կրուստները:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։