Հա

Քաղաքական

05/05/2020 - 13:00

Հանրապետութեան նախագահը խրախուսել է աւելացնել արտահանման ծաւալները

«Արտահանումային գործունէութիւնը՝ իւրաքանչիւր երկրի համար կարեւորագոյն ուղղութիւններից մէկն»,- այս մասին կառավարութեան տնտեսական խորհրդի նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահը՝ շեշտադրելով արտահանման ծաւալների աւելացման նախագծերի իրականացման անհրաժեշտութեանը:

«alikonline.ir» - «Արտահանումային գործունէութիւնը՝ իւրաքանչիւր երկրի համար կարեւորագոյն ուղղութիւններից մէկն է»,- այս մասին կառավարութեան տնտեսական խորհրդի նիստի ընթացքում յայտնել է Հանրապետութեան նախագահը՝ շեշտադրելով արտահանման ծաւալների աւելացման նախագծերի իրականացման անհրաժեշտութեանը:

Հանրապետութեան նախագահը նիստի ընթացքում, նաեւ կարեւորել է տնտեսական համակարգի գործունէութեանը նոր թափ հաղորդման գործողութիւնները, այդ թւում՝ արտահանման արտարժոյթը երկրի տնտեսական համակարգ վերադարձման գործընթացի ապահովումը, ինչը նրա համոզմամբ՝ կը նպաստի ներմուծման եւ արտադրման ծաւալների աւելացմանը, ինչպէս նաեւ տնտեսութեան զարգացմանը:

Կառավարութեան տնտեսական խորհրդի նիստի ընթացքում, կենտրոնական բանկի ղեկավար Ալի Հեմաթին անդադարձել է երկրում՝ ներմուծման, արտադրման եւ պարէնի անհրաժեշտ արտարժոյթի ապահովման ծրագրին, եւ հաւաստիացրել է, որ Իրանում պարէնային անվտանգութեան ապահովման ծրագիրը ընթանում է նախատեսւած ընթացակարգի համաձայն:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։