Հա

Քաղաքական

07/05/2020 - 12:40

Քերման նահանգում շահագործման է յանձնւել պղնձի արդիւնաբերութեան 4 խոշոր նախագիծ

Հանրապետութեան նախագահի հրամանով այսօր` մայիսի 7-ին, Քերման քաղաքի Խաթունաբադ շրջանում շահագործման յանձնւեց պղնձի արդիւնաբերութեան ոլորտի 4 ազգային խոշոր նախագիծ:

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահի հրամանով այսօր` մայիսի 7-ին, Քերման քաղաքի Խաթունաբադ շրջանում շահագործման յանձնւեց պղնձի արդիւնաբերութեան ոլորտի 4 ազգային խոշոր նախագիծ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Հասան Ռոհանիի մասնակցութեամբ այսօր շահագործման է յանձնւել նաեւ Շահրէ Բաբաք քաղաքի պղնձի համալիրի, պղնձի կոնցենտրատի եւ խտանիւթերի մշակման եւ զարգացման նախագիծը:

«Բաբաք» համալիրի պղնձի արդիւնաբերութեան ոլորտի ծրագրի շահագործման յանձման արարողութեան ընթացքում Հանրապետութեան նախագահն անդրադարձել է այդ նախագծի արձանագրած բարձր արդիւնաւէտութեանը՝ յաւելելով, որ դրա շնորհիւ երկրում կտրուկ նւազում է հանածոյ վառելիքի սպառման մակարդակը, ոլորտում կիրառւում է նորարարական տեխնոլոգիաների լուծումները, նաեւ նպաստում է արտադրութեան ծաւալների ընդլայնմանը:

Պղնձի կոնցենտրատի նախագիծը Հանրապետութեան նախագահի հաւաստիացմամբ՝ 50 տոկոսով աւելացնում է պղնձի արտադրման ծաւալները:

Հանրապետութեան նախագահը միջոցառման ընթացքում անհատ ներդրողների հոսքը դէպի ֆոնդային բորսա խթանելու, ինչպէս նաեւ խոշոր արտադրամասերի արտադրութեան ծաւալների աւելացման նպատակով, խոշոր ձեռնարկատէրերին կոչ է արել իրենց ձեռնարկութիւնների բաժնետոմսերը շրջանառութեան հանել ֆոնդային բորսայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։