Հա

Քաղաքական

09/05/2020 - 08:20

Իրանը կորոնավիրուսի ախտորոշման 40 հազար թեստեր է առաքել Գերմանիա եւ Թուրքիա

ԱԳ նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը բարձր է գնահատել Հնդկաստանի զրադաշտներին՝ իրանցիներին COVID-19-ի դէմ պայքարում ցուցաբերած օգնութեան համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ Իրանը կորոնավիրուսի ախտորոշման 40 հազար թեստեր է առաքել Գերմանիա եւ Թուրքիա:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամադ Ջաւադ Զարիֆը բարձր է գնահատել Հնդկաստանի զրադաշտներին՝ իրանցիներին COVID-19-ի դէմ պայքարում ցուցաբերած օգնութեան համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ Իրանը կորոնավիրուսի ախտորոշման 40 հազար թեստեր է առաքել Գերմանիա եւ Թուրքիա:

«Հնդկաստանի փարսիները /զրդաշտներ, որոնց նախնիները հեռաւոր անցեալում Իրանից գաղթել են Հնդկաստան/, միշտ հաւատարիմ են եղել Իրանի նկատմամբ իրենց տածած սիրոյ հանդէպ: Շնորհակալութիւն ենք յայտնում իրանցիներին՝ COVID-19-ի դէմ պայքարում նրանց ցուցաբերած օգնութեան համար:

Մենք եւս կորոնավիրուսի ախտորոշման 40 հազար թեստեր ենք առաքել Գերմանիա, Թուրքիա եւ այլ երկրներ»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։