Հա

Քաղաքական

11/05/2020 - 08:30

Ծովուժը հաստատել է «Քոնարաք» յածանաւի համար տեղի ունեցած պատահարը

Ծովուժը հաստատաել է Ջասկ նաւահանգստի մօտակայքում իր նաւերից մէկի համար պատահած պատահարի մասին լուրը: Միջադէպի կապակցութեամբ պաշտօնական հաղորդագրութեամբ է հանդէս եկել Իրանի ռազմածովային ուժերի Բանդար Աբբասի առաջին ծովային շրջանի հասարակայնութեան հետ կապերի բաժինը:

«alikonline.ir» - Ծովուժը հաստատաել է Ջասկ նաւահանգստի մօտակայքում իր նաւերից մէկի համար պատահած պատահարի մասին լուրը: Միջադէպի կապակցութեամբ պաշտօնական հաղորդագրութեամբ է հանդէս եկել Իրանի ռազմածովային ուժերի Բանդար Աբբասի առաջին ծովային շրջանի հասարակայնութեան հետ կապերի բաժինը:

«Երէկ՝ կէսօրից յետոյ, ռազմածովային ուժերի մի շարք նաւերի մասնակցութեամբ տեղի ունեցող զօրավարժութիւնների ժամանակ, «Քոնարաք»  յածանաւը պատահարի է ենթարկւել, որի հետեւանքով զոհւել է մէկ մարդ, վիրաւորւել՝ մի քանիսը:

Պատահարի մանրամասնութիւնները պարզելու նպատակով տեխնիկական հետաքննութիւն է նշանակւած: Լրացուցիչ տեղեկութիւնները կը հաղորդւեն աւելի ուշ»,- ասւած է հրապարակւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։