Հա

Քաղաքական

11/05/2020 - 10:00

Իրանի եւ Աֆղանստանի ԱԳ նախարարները քննարկել են աֆղան միգրանտների հետ կապւած սահմանային միջադէպը

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան հեռախօսազրոյց է ունեցել Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարի հետ:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ առաւօտեան հեռախօսազրոյց է ունեցել Աֆղանստանի ԱԳ նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարի հետ:

Հեռախօսազրոյցի ընթացքում երկու երկրների ԱԳ նախարարները քննարկել են Հարաթ քաղաքի սահմանային գօտում պատահած ողբերբագական միջադէպի բացայայտման հանգամանքները, որին զոհ էին գնացել Աֆղանստանի մի խումբ քաղաքացիներ:

Կողմերը հեռախօսազրոյցի ընթացքում քննարկել են նաեւ միջադէպի հետաքնութեան մեխանիզմների ստեղծման, եւ համատեղ հետաքննութեանն իրականացման շրջանակները:

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն իր գործընկերոջն հաւաստիացրել է, որ իրանական կողմը համապատասխան քայլեր կը ձեռնարկի միջադէպի հանգամանքների բացայայտման ուղղութեամբ:

Միջադէպի շուրջ  համատեղ հետաքննութեան իրականացումը երկու երկրների ԱԳ նախարարների համոզմամբ՝ կը նպաստի նման միջադէպերի պատճառահետեւանքային կապերի բացայայտման եւ կանխարգելմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։