Հա

Քաղաքական

11/05/2020 - 12:05

Թեհրանի կորպորացիաների գրասենեակի ղեկավարը անդրադարձել է բարձր ռիսկային գօտու աշխատավայրերի գործունէութեան վերսկսման հարցին

Կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի նւազման արդիւնքներով պայմանաւորւած, խորդադի սկզբից հաւանաբար կը վերսկսւի բարձր ռիսկային գօտու աշխատավայրերի գործունէութիւնը: Այս մասին յայտարարել է Թեհրանի կորպորացիաների գրասենեակի ղեկավար Ղասեմ Ֆարահանին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակի տարածման տեմպերի նւազման արդիւնքներով պայմանաւորւած, խորդադի սկզբից հաւանաբար կը վերսկսւի բարձր ռիսկային գօտու աշխատավայրերի գործունէութիւնը: Այս մասին յայտարարել է Թեհրանի կորպորացիաների գրասենեակի ղեկավար Ղասեմ Ֆարահանին:

«Կորոնավիրուսի ազգային շտաբի Թեհրանի ղեկավար Ալիռեզա Զալիի կարգադրութեամբ, Թեհրանի բարձր ռիսկային գօտու աշխատավայրերի գործունէութեան հնարաւոր վերսկսման, սահմանափակումների թուլացման, եւ հետագայ քայլերի քննարկումները կիկին օրակարգ կը ներառւեն»,- նշել է Ղասեմ Ֆարահանին՝ յաւելելով, որ ռիսկային գօտու աշխատավայրերի գործունէութեան վերսկսման հարցը պայմանաւորւած է կորոնավիրուսի աճի տեմպերի փոփոխութեամբ, այդ գործօնի ներգործութեան գնահատման եւ վերլուծութեան արդիւնքներից:

Թեհրանի կորպորացիաների գրասենեակի ղեկավարի խօսքով՝ բարձր ռիսկային գօտու աշխատավայրերի թւում են՝ առեւտրի կենտրոնները, փակ եւ բաց տարծքներով շուկաները, վարորդական դպրոցները, մարզասրահները, ցուցասրահները, սրճարանները եւ այլն:

Բարձր ռիսկային գօտու աշխատավայրերում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման աշխատանքները Ղասեմ Ֆարահանիի յստակեցմամբ՝ պէտք է իրականացւեն ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի, դրա տարածման կանխարգեման սահմանւած գրաֆիկի, եւ համապատասխան միջոցառումների:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։