Հա

Քաղաքական

11/05/2020 - 13:15

«Քոնարաք» յածանաւի պատահարի հետեւանքով զոհւել է 19 մարդ, վիրաւորւել՝ 15-ը. Ծովուժը ներկայացրել է դէպքի մանրամասնութիւնները

Իրանի ռազմածովային ուժերի հասարակայնութեան հետ կապերի բաժինը ներկայացրել է նախօրէին Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ պատահած պատահարի մանրամասնութիւնները: Այս մասին տեղեկանում ենք Բանակի պաշտօնական կայքից:

«alikonline.ir» - Իրանի ռազմածովային ուժերի հասարակայնութեան հետ կապերի բաժինը ներկայացրել է նախօրէին Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ պատահած պատահարի մանրամասնութիւնները: Այս մասին տեղեկանում ենք Բանակի պաշտօնական կայքից:

«Կիրակի՝ երեկոյեան, Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում ծովուժի մի քանի ռազմանաւերի մասնակցութեամբ ընթացող զօրավարժութիւնների ժամանակ, «Քոնարաք» յածանաւի համար պատահար է տեղի ունենում, որի պատճառով զոհւում են մի քանի նաւաստիներ:

Պատահարից անմիջապէս յետոյ, դէպքի վայր են ժամանել փրկարար ջոկատները, որոնք էլ տարհանել եւ բժշկական կենտրոններ են տեղափոխել վիրաւորներին եւ զոհերին:

Հարկ է նշել, որ պատահարի ենթարկւած յածանաւի անձնակազմն օրինակելի քաջութիւն են դրսեւորել իրենց վիրաւոր զինակիցների կեանքը փրկելու համար:

Պատահարի արդիւնքով զոհւել է 19 հոգի, վիրաւորւել՝ 15-ը: Վիրաւորների վիճակը կայուն է:

Վթարւած յածանաւը տեղափոխւել է նաւահանգիստ՝ հետաքննութեան նպատակով:

Ցաւակցելով պատահարին զոհ գնացածների ընտանիքներին, բարեկամներին եւ հարազատներին, Իրանի ռազմածովային ուժերի հասարակայնութեան հետ կապերի բաժինն ընդգծում է Իրանի ռազմածովային ուժերի պաշտպանական պատրաստւածութիւնը, բոլորին կոչ է անում մինչ մասնագիտական հետաքննութեան աւարտը զերծ մնալ որեւէ մեկնաբանութիւնից»,- ասւած է հրապարակւած պաշտօնական հաղորդագրութեան մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։