Հա

Քաղաքական

11/05/2020 - 13:20

«Կառավարութիւնը շարունակում է գործել յանուն ժողովրդի բարեկեցութեան». Ալի Ռաբիի

«Իրանում կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի միջոցառումները խստութեամբ են իրականացւում»,- այս մասին այսօր մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:

«alikonline.ir» - «Իրանում կորոնավիրուսի տարածման դէմ պայքարի միջոցառումները խստութեամբ են իրականացւում»,- այս մասին այսօր մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է Կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:

Նա անդրադառնալով կորոնավիրուսի դէմ ազգային շտաբի գործունէութեանը նշել է, որ կորոնավիրուսի ազգային շտաբը, կառավարութիւնը, եւ առհասարակ ամբողջ համակարգն իրենց ուժերը մոբիլիզացրին կորոնավիրուսի մեկուսացման, եւ դրա հետեւանքով ստեղծւած ճգնաժամային իրավիճակի յաղթահարման համար:

Կառավարութեան խօսնակի հաւաստիացմամբ՝ կորոնավիրուսի տարածման վերջին տւեալները փաստում են հակահամավարակային ինտելեկտուալ սոցիալական հեռաւորութեան նախագծի արձանագրած բարձր արդիւնաւէտութեան մասին:

Իրանի կորոնավիրուսային կորը կառավարութեան խօսնակի խօսքով՝ վկայում է կորոնավիրուսի հետեւանքով մահացութեան թւերի նւազման, եւ երկրում համավարակի բացայայտւածութեան գործօնի աւելացման մասին:

Կառավարութեան խօսնակը յաւելել է, որ Իրանի լոգարիթմական սանդղակով ներկայացւած կորոնավիրուսի կորութիւնը շարունակում է ցածր տեմպերով անկում գրանցել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։