Հա

Քաղաքական

12/05/2020 - 12:10

ԱԳ նախարարը ԱՄՆ իշխանութիւններին յորդորել է շտկել սեփական սխալները

«Ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ի հետ հնարաւոր չէ պայմանաւորւածութիւն ձեռք բերել, նրանք ցանկացած պահի կարող են խախտել դա»,- այս մասին այսօր յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - «Ամբողջ աշխարհը գիտի, որ ԱՄՆ-ի հետ հնարաւոր չէ պայմանաւորւածութիւն ձեռք բերել, նրանք ցանկացած պահի կարող են խախտել դա»,- այս մասին այսօր յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

ԱԳ նախարարն անդրադառնալով ԱՄՆ-ի շուրջ ստեղծւած միջազգային անվստահութեան մթնոլորտին, որն ի դէպ, նրա համոզմամբ՝  պայմանաւորւած է, այդ երկրի Միջուկային համապարփակ համաձայնագրից դուրս գալով, յստակեցել է, որ Իրանն, այլեւս չի պատրաստւում ԱՄՆ-ի հետ նոր պայմանաւորւածութեան գնալ:

«ԱՄՆ-ի հետ ոչ մի պայմանաւորւածութեան էլ չենք գնալու, այդ երկիրը բազմիցս փաստել է՝ որ, ընդհանրապէս չի կարելի յոյս դնել նրանց հետ ձեռք բերւած պայմանաւորւածութեան արդիւնքներին»,- նշել է նա:

ԱԳ նախարարն ԱՄՆ իշխանութիւններին յորդորել է պատրանքների հետեւից ընկնելու փոխարէն, շտկել սեփական սխալներն ու վարւելակերպը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։