Հա

Քաղաքական

13/05/2020 - 12:15

««Քոնարաք» յածանաւի հետ կապւած պատահարի հանգամանքները հետաքննութեան փուլում են». Իրանի ԶՈՒ պաշտօնական ներկայացուցիչ

Իրանի ԶՈՒ պաշտօնական ներկայացուցիչ գեներալ Շահին Թաղիխանին ԶԼՄ-ներին եւ ժողովրդին յորդորել է չտրւել Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ կապւած պատահարի մասին շրջանառւող ապատեղեկատւութեանը:

«alikonline.ir» - Իրանի ԶՈՒ պաշտօնական ներկայացուցիչ գեներալ Շահին Թաղիխանին ԶԼՄ-ներին եւ ժողովրդին յորդորել է չտրւել Ջասքի եւ Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ կապւած պատահարի մասին շրջանառւող ապատեղեկատւութեանը:

Գեներալի-մայորի հաւաստիացմամբ՝ «Քոնարաք» յածանաւի միջադէպի հանգամանքների պարզման նպատակով իրականացւում է հետաքննութիւն, որին մասնակցում են արհեստավարժ փորձագէտներ եւ մասնագէտներ:

Գեներալ Շահին Թաղիխանին նկատել է, որ մեր երկրում պատահած ցանկացած միջադէպ արեւմտեան լրատւամիջոցների կողմից շահարկման առիթ է դառնում. «Մեր ժողովուրդը պէտք է զգուշանայ հնարաւոր շահարկման թիրախում յայտնւելուց, քանի որ նրանք հանրային կարծիքի խեղաթիւրման նպատակ են հետապնդում»:

Նա ժողովրդին յորդորել է միայն հետեւել պաշտօնական լրահոսին եւ չտրւել կեղծ լուրերին՝ յաւելելով, որ ապատեղեկատւութեան տարածման գործողութիւնները երկրի ուժային համակարգում, այդ թւում՝ ԶՈՒ-ի, պահակազօրի, եւ պաշտպանութեան նախարարութեան միջեւ պառակտում մտցնելու լայնածաւալ փորձերի դրսեւորումներ են, որոնք ապակայունութեան եւ համակարգի պառակտման նպատակ են հետապնդում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։