Հա

Քաղաքական

13/05/2020 - 13:40

«Քոնարաք» յածանաւի պատահարի հետ կապւած հետաքննութեան արդիւնքները կը ներկայացւի ժողովրդին». Հանրապետութեան նախագահ

«Քոնարաք» յածանաւի պատահարի հետ կապւած հետաքննութեան արդիւնքները կը ներկայացւի ժողովրդին»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Քոնարաք» յածանաւի պատահարի հետ կապւած հետաքննութեան արդիւնքները կը ներկայացւի ժողովրդին»,- այս մասին այսօր կառավարութեան նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դոկտ. Հասան Ռոհանին կառավարութեան նիստի ընթացքում անդրադարձել է Չաբահարի ջրային տարածքում «Քոնարաք» յածանաւի հետ կապւած պատահարին եւ իր զօրկացութիւնն է յայտնել միջադէպի հետեւանքով զոհերի տուժածների ընտանիքներին: Նա յստակեցրել է, որ միջադէպի հետաքնութեան հանգամանքները պարզւելուց անմիջապէս յետոյ, այն պէտք է ներկայացւի ժողովրդին:

Հանրապետութեան նախագահը նաեւ անդրադարձել է կորոնավիրուսի դէմ պայքարի Իրանի ժողովուրդի պրակտիկաին, ինչպէս նաեւ՝ այդ գործընթացի յաղթահարման խոչընդոտներին: Նա յստակեցրել է, որ իրանցիների կորոնավիրուսային պայքարը միւս ժողովուրդների պայքարի հետ նոյնացնելը սխալ քայլ կը դիտարկւի: Քանի որ իրանցիները կորոնավիրուսի ճգնաժամի դիմակայմանը զուգահեռ պայքարում են, նաեւ այլ դժւարութիւնների դէմ:

Հանրապետութեան նախագահի խօսքով՝ կորոնավիրուսի պայքարում իրանցիների դիմակայած ամենաբարդ մարտահրաւէրների շարքում էր նաեւ հակաիրանական պատժամիջոցները. «Իրանցիները պատժամիջոցների եւ յետ-ճգնաժամային պայմաններում առաջ քաշւած այլ բարդութիւնները յաղթահարեցին ժողովրդի բարձր աջակցութեան, բուժաշխատողների ջանքերի, եւ ամբողջ համակարգի ցուցաբերած բարձր համագործակցութեան շնորհիւ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։