Հա

Քաղաքական

14/05/2020 - 09:20

Սիոնիստական ռեժիմի հաստատման տարելիցի կապակցութեամբ ԱԳՆ-ը հանդէս է եկել յայտարարութեամբ

Սիոնիստական ռեժիմի հաստատման տարելիցի՝ եոմ ալնեքբայի  կապակցութեամբ ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ. 

«alikonline.ir» - Սիոնիստական ռեժիմի հաստատման տարելիցի՝ եոմ ալնեքբայի  կապակցութեամբ ԱԳ նախարարութիւնը հանդէս է եկել պաշտօնական յայտարարութեամբ. 

«1948 թւականի մայիսի 14-ին Պաղեստինը իսլամի եւ աշխարհի պատմութեան մէջ ամենացաւոտ իրադարձութիւներից մէկի ականատեսը դարձաւ: Այդ ժամանակից ի վեր այդ երկրի ժողովուրդը խաղաղութեան եւ անդորրի ականատեսը չի եղել: 72 տարի առաջ, այս օրը, սիոնիստ ներգաղթեալներն օգտագործելով կեղծ եւ ռասիստական գաղափարները կազմակերպեցին պաղեստինցիների, այդ թւում՝ տղամարդկանց, կանանց, երիտասարդների, ծերերի եւ երեխաների սպանդը կամ բռնի տեղահանումը, եւ սիոնիզմի աղէտը տիրեց Պաղեստինում եւ տարածւեց Արեւմտեան Ասիայում: 

Աւելի քան եօթ տասնամեակ բռնազաւթման ընթացքում, սիոնիստական ռեժիմն սկսեց իր թշնամական գործողութիւնները՝ օկուպացնելով, բռնութիւն գործադրելով եւ յանցագործութիւն իրականացնելով այդ երկրի իրական տէրերի նկատմամբ, եւ, անուհետեւ, սիոնիստական բնակավայրերի կառուցմամբ, աւելի մեծ թւով պաղեստինցիների տեղահանմամբ, Ալ Աքսա մզկիթի պղծմամբ, Ղոդսի եւ Արեւմտեան ափի հրէականացմամբ, Գազայի հատւածի շարունակական շրջափակմամբ, գրաւեալ Գոլանի անօրինական բռնակցմամբ, եւ Արեւմտեան ափի խոշոր հատւածի բռնակցման փորձով շարունակեցին այդ քաղաքականութիւնը:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնն իր ամբողջական զօրակցութիւնն յայտնելով պաղեստինեան ժողովրդի իդէալներին, եւ յարգանքի տուրք մատուցելով նահատակներին, ազատութեան ուղու մարտիկներին, եւ մուսուլմանների առաջին ղիբլային, եւ մերժելով փոխզիջման նւաստացուցիչ պլանները, ինչպիսին է «Դարի գործարք»-ը, մէկ անգամ եւս ընդգծում է միջազգային կառոյցների, յատկապէս՝ ՄԱԿ-ի կարեւորվ պատասխանատւութիւնը Պաղեստինի եւ Սուրբ Ղոդսի կազմակերպւած օկուպացիային վերջ տալու, պաղեստինցի փախստականների՝ իրենց բնակավայրերը վերադարձի ապահովման, եւ երկրի հիմնական բնակիչների՝ մուսուլմանների, քրիստոնեաների եւ հրեաների մասնակցութեամբ հանրաքւէ անցկացնելու գործում՝ ինքնորոշման իրաւունքի իրացման, եւ Երուսաղէմ մայրաքաղաքով Պաղեստինի անկախ պետութիւն ձեւաւորելու համար: 

Ընդգծելով Իրանի Իսլամական Հանրապետութեան՝ պաղեստինեան ժողովրդի ազատագրական պայքարին աջակցելու հարցում կայուն դիրքի մասին, Արտաքին գործերի նախարարութիւնը Պաղեստինի խնդիրը համարում է իսլամական աշխարհի առաջին խնդիրը, չնայած այն մոռացնել տալու բոլոր դաւադրութիւններին, Եւ Իսլամական համագործակցութեան կազմակերպութեանը, իսլամական պետութիւններին եւ երկրներին, ինչպէս նաեւ՝ միւս ազատատենչ ժողովրդներին կոչ է անում արդիւնաւէտ քայլեր ձեռնարկել աջակցելու համար պաղեստինցիներին, մինչ իրենց երկրի ազատագրումը»,- ասւած է հրապարակւած պաշտօնական յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։