Հա

Քաղաքական

14/05/2020 - 10:20

«Թշնամիների կողմից ապատեղեկատւութեան տարծումը տարածաշրջանային երկրների միջեւ պառակտում առաջացնելու նպատակ է հետապնդում». գնդապետ Սամադի

Թայբադի շրջանի սահամապահ զօրքերի հրամանատար գնդապետ Քազեմ Սամադին անդրադարձել է իրանա-աֆղանական սահմանում աֆղան քաղաքացիների մահւան միջադէպին, եւ դրա շուրջ տարածւող ապատեղեկատւութեանը՝ շեշտելով, որ թշնամիների կողմից ապատեղեկատւութեան տարածումը տարածաշրջանի երկրների միջեւ պառակտում առաջացնելու նպատակ է հետապնդում:

«alikonline.ir» - Թայբադի շրջանի սահամապահ զօրքերի հրամանատար գնդապետ Քազեմ Սամադին անդրադարձել է իրանա-աֆղանական սահմանում աֆղան քաղաքացիների մահւան միջադէպին, եւ դրա շուրջ տարածւող ապատեղեկատւութեանը՝ շեշտելով, որ թշնամիների կողմից ապատեղեկատւութեան տարածումը տարածաշրջանի երկրների միջեւ պառակտում առաջացնելու նպատակ է հետապնդում. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գնդապետ Քազեմ Սամադին  նաեւ կարեւորել է, միջադէպի հանգամանքների բացայայտման անհրաժեշտութիւնը, միեւնոյն ժամանակ շեշտելով, որ երկու պետութիւնների միջեւ լարւածութեան հրահրման փորձերը թշնամիների կողմից են իրականացւում, ինչը երկկողմ յարաբերութիւններում կարող է լուրջ սպառնալիքի վերածւել:

Նա նաեւ անդրադարձել է երկու երկրների սահմանապահ զօրքերի միջեւ յարաբերութիւնների վերականգնման իր ձեռնարկած տարբեր նախաձեռնութիւններին. «Յարաբերութիւնների վերականգման նպատակով փորձել ենք աֆղան սահմանապահ գործընկերների հետ կապւել: Նրանց ներկայացրել ենք միջադէպի կապակցութեամբ երկկողմ քննարկումների ծաւալման մեր առաջարկը, եւ պատրաստակամութիւնը: Սակայն դա նրանք չեն ընդառաջել»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։