Հա

Քաղաքական

16/05/2020 - 10:25

Մահացել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը

Այսօր՝ վաղ առաւօտեան, Թեհրանի հիւանդանոցներից մէկում մահացել է փորձառու դիւանագէտ, ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսէյն Քազեմփուր Արդաբիլին:

«alikonline.ir» - Այսօր՝ վաղ առաւօտեան, Թեհրանի հիւանդանոցներից մէկում մահացել է փորձառու դիւանագէտ, ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսէյն Քազեմփուր Արդաբիլին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Վերջին օրերին նա յայտնւել էր կոմայում, ուղեղային արիւնազեղման պատճառով:

Քազեմփուր Արդաբիլին 1359-1360 թթ. զբաղեցրել է առեւտրի նախարարի պաշտօնը: 1360-1364 թթ. եղել է տնտեսական հարցերով ԱԳ նախարարի տեղակալը, իսկ 1364-1369 թթ.՝ միջազգային հարցերով նաւթի նախարարի տեղակալն ու Իրանի նաւթային ընկերութեան տնօրէնների խորհրդի անդամը:

1369-1374 թթ. եղել է Իրանի արտկարգ եւ լիազօրը դեսպանը Ճապոնիայում, իսկ 1374-1348 թթ.՝ Իրանի ներկայացուցիչն ՕՊԵԿ-ում:

1392 թւականից սկսեալ նա կրկին նշանակւել էր ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցչի պաշտօնում:

Որպէս ՕՊԵԿ-ի գործադիր խորհրդում Իրանի ներկայացուցիչ, նա իր ծառայութեան ընթացքում միշտ եղել է երկրի ազգային շահերի պաշտպանը: Մրցակցային պայմաններում կառուցողական ներգրաււածութեան եւ գործընկերութեան ռազմավարութեան մշակումը, IEF-ի ձեւաւորման գործում ներդրած ջանքերը եւ 2001 թւականին Գազ արտադրող երկրների կազմակերպութեան ձեւաւորումը, պաշտօնավարման ընթացքում նրա կարեւորագոյն ձեռքբերումներից են եղել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։