Հա

Քաղաքական

16/05/2020 - 12:50

«COVID-19-ով վարակւածների ցուցանիշը մտահոգիչ է». Խուզեստանի նահանգապետը ժողովրդին կոչ է արել տանը մնալ

Խուզեստանի նահանգապետը նահանգում COVID-19-ով վարակւածների ցուցանիշի կտրուկ աճը մտահոգիչ է համարել: Նա նշել է, որ նահանգի 16 քաղաքներ յայտնւել են կարմիր գօտում:

«alikonline.ir» - Խուզեստանի նահանգապետը նահանգում COVID-19-ով վարակւածների ցուցանիշի կտրուկ աճը մտահոգիչ է համարել: Նա նշել է, որ նահանգի 16 քաղաքներ յայտնւել են կարմիր գօտում:

Ղոլամռեզա Շարիաթին Իրանի հեռուստատեսութեան եթերում յայտարարել է, որ Խուզեստանում COVID-19-ով վարակւածների ցուացնիշի աճի պատճառով, ստիպւած են լինելու խիստ սահմանափակումներ կիրառել:

Նահանգապետը նման իրավիճակը պայմանաւորել է նահանգի բնակիչների կողմից առողջապահական ցուցումներին չհետեւելու եւ սոցիալական հեռաւորութիւնը չպահպանելու հանգամանքով:

Նա տեղեկացրել է, որ Դեզֆուլ, Բաւի, Քարուն, Ահւազ, Շուշթար, Շուշ, Հաֆթքալ, Գոթւանդ, Հենդիջան, Ռամհորմոզ, Աբադան, Դաշթէ Ազադեգան, Աբադան, Մահշահր եւ Խոռամշահր քաղաքներում իրավիճակը ճգնաժամային, եւ այ քաղաքներում մինչ երկուշաբթի օրը դադրեցւել են բոլոր աշխատանքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։