Հա

Քաղաքական

16/05/2020 - 13:30

Ղոդսի օրւայ առիթով ցուցադրական աւտոերթ՝ Թեհրանում. Տեղեկացրել է նախագահը

Բոլոր մզկիթները կարող են անցկացնել էյդէ Ֆեթրի աղօթքը՝ առողջապահական ցուցումները հաշւի առնելով: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Բոլոր մզկիթները կարող են անցկացնել էյդէ Ֆեթրի աղօթքը՝ առողջապահական ցուցումները հաշւի առնելով: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով կորոնավիրուսի համավարակով պայմանաւորւած սոցիալ-տնտեսական իրավիճակին, նախագահը նշել է, որ դա որոշակի բացասական հետեւանքներ է ունեցել հասարակութեան հոգեբանական եւ տնտեսական վիճակի վրայ: Ըստ նրա՝ երկրի քաղաքական, սոցիալական եւ տնտեսական ոլորտի պատասխանատուները պէտք է ժողովրդի համար պարզաբանեն, որ ճգնաժամը դեռեւս յաղթահարւած չէ, մենք դեռեւս վտանգի դէմ-յանդիման ենք կանգնած, սակայն իրավիճակը նախկինի համեմատ բարելաւել է: Նախագահի կարծիքով՝ ժողովուրդը պէտք է պատրաստ լինի կորոնավիրուսի պայմաններում ապրելու համար եւ համակերպւի դրանով պայմանաւորւած սահմանափակումների եւ խնդիրների հետ այնքան ժամանակ, քանի դեռ համավարակը չի վերացւել, կամ դրա դէմ չի մշակւել արդիւնաւէտ պատւաստանիւթ:

Խօսելով Ղոդսի օրւայ միջոցառումների մասին, դոկտ. Ռոհանին տեղեկացրել է, որ 218 քաղաքներում, որտեղ իրավիճակը սպիտակ է ոչ քայլարշաւի տեսքով, այլ ուրբաթօրեայ աղօթքի շրջանակում որոշակի միջոցառումներ կազմակերպւելու են: Թեհրանում, սակայն, Իսլ. յեղափոխութեան պահակազօրի վերահսկողութեամբ կազմակերպւելու է ցուցադրական աւտոերթ:

Ինչ վերաբերում է Էյդէ Ֆեթրի աղօթքին, նախագահը նշել է, որ երկրի բոլոր մզկիթները կարող են անցկացնել Էյդէ Ֆեթրի աղօթքը՝ առողջապահական ցուցումները հաշւի առնելով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։