Հա

Քաղաքական

17/05/2020 - 11:00

«Մայրաքաղաքում համավարակի վարակւածութեան ցուցանիշն անկում է գրանցել». Զալի

«Մայրաքաղաքում համավարակի վարակւածութեան ցուցանիշը վերջին օրերի ընթացքում անկում է գրանցել»,- այս մասին յայտարարել է Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին:

«alikonline.ir» - «Մայրաքաղաքում համավարակի վարակւածութեան ցուցանիշը վերջին օրերի ընթացքում անկում է գրանցել»,- այս մասին յայտարարել է Թեհրանում կորոնավիրուսի դէմ պայքարի շտաբի ղեկավար Ալիռեզա Զալին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ կորոնավիրուսի հետեւանքով մահացածների մայիսի 16-ի տւեալները, փաստում են, որ Թեհրանում էսֆանդ ամսից մինչ օրս համավարակի հետեւանքով մահացութեան ամենացածր ցուցանիշն է արձանագրւել:

Այնուամենայնիւ, Ալիռեզա Զալին ժողովրդին յորդորել է ամենախիստ միջոցներով շարունակել հետեւել կորոնավիրուսի դէմ պայքարի, հիգիենայի եւ սոցիալական հեռաւորութեան պահպանման կանոններին:

Նա նաեւ անդրադարձել է Թեհրանում կորոնավիրուսի վարակւածութեան վերջին տւեալներին եւ նշել, որ վերջին 24 ժամերի ընթացքում կորոնավիրուսի վարակման հաստատւած նոր դէպքերի թիւը մայրաքաղաքում հասել է 40-ի, իսկ 130 բուժառու հիւանդանոցներում բուժում են ստանում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։