Հա

Քաղաքական

17/05/2020 - 12:40

«Իրանը մտադիր է իրացնել իր հարեւան երկրի՝ Իրաքի հետ երկկողմ համագործակցութեան ծաւալի ողջ ներուժը». Գեներալ Հաթամի

«Իրանը մտադիր է իրացնել իր հարեւան երկրի՝ Իրաքի հետ երկկողմ համագործակցութեան ծաւալի ողջ ներուժը»,- այս մասին յայտարարել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին:

«alikonline.ir» - «Իրանը մտադիր է իրացնել իր հարեւան երկրի՝ Իրաքի հետ երկկողմ համագործակցութեան ծաւալի ողջ ներուժը»,- այս մասին յայտարարել է Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Գեներալ Ամիր Հաթամին այսօր՝ առաւօտեան Իրաքի պաշտպանութեան նախարար Սուլէյման Աբդ Շաբիբ ալ Ջաբուրիի հետ ունեցած տեսակապի ընթացքում նշել է, որ Իրանը ցանկանում է գործադրել իր ամբողջ ներուժը Իրան-Իրաք համագործակցութիւնների ընդլայնման, եւ երկու երկրների յարաբերութիւններն ամենաբարձր մակարդակի հասցնելու համար:

ՊՆ-ն իր գործընկերոջը շնորհաւորել է նոր պատասխանատւութեան ստանձման առիթով եւ մաղթել յաջողութիւն՝ ընդգծելով, որ Իրան-Իրաք բարեկամական յարաբերութիւնների արմատները գնում են դարերի խորքերը:

Նա նաեւ կարեւորել է Իրաքի ժողովրդի համընդհանուր կամքը ներկայացնող, ազգային եւ էթնիկ խմբերի, ինչպէս նաեւ՝ տարբեր կրօնների շահերի պաշտպանութեան եւ ապահովմանը միտւած իրաքեան նոր կառավարութեան ձեւաւորման փաստը:

«Մեր հիմնական քաղաքական դրոյթներից անկախ եւ հզօր Իրաքի եւ դրա կայացման հարցում տարբեր էթնոմշակութային շերտերի ինտեգրման ապահովումն է»,- նշել է ՊՆ-ն՝ յոյս յայտնելով, որ իրաքեան իշխանութիւնները կը յաջողեն իրականացնել ստանձնած պարտաւորութիւնները, մասնաւորապէս ազգային պահանջների գործադրման, տնտեսական համակարգի բարելաւման, եւ կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարի ուղղութեամբ:

Գեներալ-մայոր Ամիր Հաթամին տարածաշրջանային անվտանգութեան նախադրեալների կայուն ապահովման նպատակով կարեւորել է պաշտպանութեան ոլորտում Իրան-Իրաք համագործակցութեան շրջանակների ընդլայնումը եւ յստակեցրել, որ Իրանը ցանկանում է Իրաքի հետ իր յարաբերութիւնները ռազմավարական մակարդակի բարձրացնել, այն վերածելով համագործակութեան օրինակելի մոդելի:

Գեներալ Հաթամին երկկողմ համագործակցութեան ընդլայնման նպատակով իր գործընկերոջը հրաւիրել է Իրան եւ տեղեկացրել, որ Իրանը իր բարեկամ երկրին կը նւիրի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի, համավարակի պաշտպանութեան բուժաշխատողների օգտագործման այլ պարագաների որոշակի խմբաքանակ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։