Հա

Քաղաքական

18/05/2020 - 10:25

Իրանում Շւէյցարիայի դեսպանն ԱԳՆ է կանչւել

Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին ԱԳ նախարարութիւն է կանչել Շւէյցարիայի դեսպանին, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը:

«alikonline.ir» - Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Աբբաս Արաղչին ԱԳ նախարարութիւն է կանչել Շւէյցարիայի դեսպանին, որն Իրանում ներկայացնում է ԱՄՆ-ի շահերը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Արաղչին շւէյցարացի դիւանագէտից պահանջել է Իրանի Իսլամական Հանրապետութեան լուրջ նախազգուշացումն հաղորդել Վաշինգտոնին՝ իրանական լցանաւերի նկատմամբ ԱՄՆ հնարաւոր սպառնալիքների վերաբերեալ:

Իրանցի աւագ դիւանագէտն Իրանի եւ Վենեզուէլայի միջեւ առեւտրային յարաբերութիւններն օրինական է համարել՝ նշելով, որ Միացեալ Նահանգների կողմից գլոբալ հարկադրանքի կիրառումը սպառնալիք է ազատ նաւարկութեան, առեւտրի եւ էներգետիկ ազատ հոսքի համար, ինչպէս նաեւ՝ ծովահէնութեան եւ միջազգային իրաւունքի կոպիտ խախտման բացարձակ դրսեւորում է, որը հակասում է ՄԱԿ-ի կանոնադրութեամբ սահմանւած նպատակներին եւ սկզբունքներին:

Քաղաքական հարցերով ԱԳ նախարարի տեղակալն զգուշացրել է, որ իրանական լցանաւերի դէմ ցանկացած սպառնալիք կը հանդիպի Իրանի կողմից անյապաղ եւ վճռական պատասխանի, եւ դրա հնարաւոր հետեւանքների համար պատասխանատու կը լինի ԱՄՆ կառավարութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։