Հա

Քաղաքական

18/05/2020 - 10:30

«Իրանը կարող է ձեռնարկել համապատասխան եւ անհրաժեշտ միջոցներ` ԱՄՆ սպառնալիքներին դիմակայելու համար». Զարֆը նամակ է յղել ՄԱԿ-ի ԳՔ-ին

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ի՝ Կարաիբեան ծով ռազմանաւեր ուղղարկելու քայլերի մասին, որոնք նպատակ ունեն միջամտել եւ խափանել իրանական վառելանիւթի տեղափոխումը Վենեզուէլա:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը նամակ է յղել ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին՝ նախազգուշացնելով ԱՄՆ-ի՝ Կարաիբեան ծով ռազմանաւեր ուղղարկելու քայլերի մասին, որոնք նպատակ ունեն միջամտել եւ խափանել իրանական վառելանիւթի տեղափոխումը Վենեզուէլա. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անտոնիօ Գուտերեշին ուղղւած նամակում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ԱՄՆ-ի ապօրինի, վտանգաւոր եւ սադրիչ սպառնալիքները անւանել է ծովահէնութիւն եւ մեծ սպառնալիք միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան համար՝ շեշտելով, որ Միացեալ Նահանգները պէտք է դադարեցնեն գլոբալ հարկադրանքի օգտագործումը, եւ միջազգային իրաւունքի գերակայութիւնը, մասնաւորապէս՝ ազատ ծովերում նաւարկելու իրաւունքը: Յիշեցնելով ԱՄՆ կառավարութեան պատասխանատւութիւնը ցանկացած ապօրինի գործողութիւնների հետեւանքների համար, Զարիֆը շեշտել է, որ Իրանը կարող է ձեռնարկել համապատասխան եւ անհրաժեշտ միջոցներ` այդ սպառնալիքներին դիմակայելու համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։