«Երկրում սպիտակ տարածքների աշխարհագրութիւնն ընդլայնւել է՝ հասնելով 280 քաղաքի»,- այս մասին կառավարութեան մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:
«alikonline.ir» - «Երկրում սպիտակ տարածքների աշխարհագրութիւնն ընդլայնւել է՝ հասնելով 280 քաղաքի»,- այս մասին կառավարութեան մամլոյ ասուլիսի ընթացքում յայտարարել է կառավարութեան խօսնակ Ալի Ռաբիին:
«Իրանը երրորդն է կորոնավիրուսից ամենաշատ բուժւածներ գրանցած երկրների շարքում, մեզ նախորդում է Շւէյցարիան, իսկ առաջինը Չինաստանն է»,- նշել է Ալի Ռաբիին:
Նա նկատել է, որ Իրանը կորոնավիրուսի դէմ պայքարի շրջանակում գրանցել է բարձր արդիւնաւէտութիւն. «Իրանում բուժւել են կորոնավիրուսից բուժում ստացող քաղաքացիների գրեթէ 94 տոկոսը, մինչդեռ այդ ցուցանիշը աշխարհում, միջին հաշւով 84 տոկոսն է»:
Նա յստակեցրել է, որ բուժաշխատողների, կառավարութեան եւ ամբողջ համակարգի գործադրած ջանքերի շնորհիւ իրանում ընդլայնւել է սպիտակ տարածքների աշխարհագրութիւնը. «Որոշ քաղաքներում արձանագրել ենք համավարակի մեկուսացման փուլի անհրաժեշտ, գրեթէ բոլոր նախապայմաններրը, սակայն, դեռեւս, վերջնականապէս չենք յաղթահարել համավարակը»,- ասել է նա:
Ռաբիին նկատել է, որ կորոնավիրուսի դէմ պայքարի իրանական պրակտիկան ցոյց է տալիս, որ ամենախիստ սահմանափակումների եւ կարանտինի ռեժիմի չսահմանման, ինչպէս նաեւ՝ տնտեսական գործունէութեան շարունակութեան ապահովման պայմաններում էլ նոյնիսկ հնարաւոր է պայքարել համավարակի չէզոքացման ուղղութեամբ: