Հա

Քաղաքական

19/05/2020 - 09:20

«Երկրի ապագայի համար կուսակցութիւններ են անհրաժեշտ». Նախագահը՝ քաղաքական ակտիւիստների հետ հանդիպման ժամանակ

Երկրի ապագայի համար կուսակցութիւններ են անհրաժեշտ: Այս մասին երէկ՝ մայիսի 18-ին քաղաքական ակտիւիստների եւ էլիտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Երկրի ապագայի համար կուսակցութիւններ են անհրաժեշտ: Այս մասին երէկ՝ մայիսի 18-ին քաղաքական ակտիւիստների եւ էլիտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադառնալով կորոնավիրուսի դէմ պայքարում գրանցւած յաջողութիւններին եւ ձեռքբերումներին նշել է, որ դա մեծապէս պայմանաւորւած է եղել Իսլ. յեղափոխութեան առաջնորդի աջակցութեամբ, որը նա ցուցաբերել է Կառավարութեանը եւ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբին:

«Ազգային անվտանգութեան խորհրդում, կորոնավիրուսի բռնկման հէնց սկզբից մենք հաստատեցինք, որ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի որոշումները համարժէք են Խորհրդի ընդունած որոշումներին եւ բանաձեւերին, եւ Իսլ. յեղափոխութեան առաջնորդն էլ դա հաստատեց: Նա քաջ գիտակցում էր, որ երկրում ստեղծւած իրավիճակը յատուկ է, եւ նրա մեկնաբանութիւնն այն մասին, որ անհրաժեշտ է կատարել այն, ինչ որ Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբն է որոշում, շատ կարեւոր էր շտաբի աշխատանքների յաջողութեան համար»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ յաւելելով, որ համավարակի դէմ պայքարի գործում բացարձակապէս ուժ չի կիրառւել, եւ բոլոր աշխատանքներն իրականացւել են ժողովրդի ակտիւ մասնակցութեամբ եւ աջակցութեամբ:

Անդրադառնալով այս ընթացքում երկրում գրանցւած յաջողութիւններին եւ ձեռքբերումներին, նախագահը նշել է. «Այսօր, կատարւած գործողութիւնների շնորհիւ, հասել ենք մի կէտի, երբ մենք հպարտանում ենք համաշխարհային ասպարէզում, եւ Իրանի ժողովրդի չարակամների դատողութիւններից շատերն ինքնաբերաբար չէզոքացւել են»: Իր ելոյթում դոկտ. Ռոհանին ընդգծելով կուսակցական համակարգի կարեւորութիւնը երկրի ապագայի համար, ասել է. «Ես հաւատացած եմ, որ երկրի ապագայի համար մենք պէտք է ունենանք կուսակցութիւններ, եւ եթէ մենք ուզում ենք պահպանել եւ ամրապնդել համակարգը, երկրում պէտք է ստեղծւեն երկու-երեք հիմնական կուսակցութիւններ, որոնք պարբերաբար կը կառավարեն երկիրը»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։