Հա

Քաղաքական

19/05/2020 - 10:45

«Աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմափակող օրէնքի վերագործարկմանը դէմ ենք». ԱՆ

Առողջապահութեան նախարարը Թեհրանի փողոցների գերծանրաբեռնւածութեան հետեւանքով ստեղծւած իրավիճակով մտահոգ բոլոր կողմերին կոչ է արել այլ լուծումներ գտնել ճանապարհային երթեւեկութեան կազմակերպման համար:

«alikonline.ir» - «Եթէ Թեհրանում աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմափակող օրէնքի վերագործարկումը յանգեցնի հանրային շփումների եւ տրանսպորտային միջոցների, այդ թւում՝ մետրոյի եւ աւտոբուսների գերբեռնւածութեան աւելացմանը, հետեւաբար դրա վերագործարկման հետ կտրականապէս դէմ ենք»,- այս մասին այսօր՝ առաւօտեան իր Twitter-ի միկրոբլոգում գրել է Առողջապահութեան նախարար Սայիդ Նամաքին:

Առողջապահութեան նախարարը Թեհրանի փողոցների գերծանրաբեռնւածութեան հետեւանքով ստեղծւած իրավիճակով մտահոգ բոլոր կողմերին կոչ է արել այլ լուծումներ գտնել ճանապարհային երթեւեկութեան կազմակերպման համար:

Յիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման ֆոնին Թեհրանում աւտոմեքենաների երթեւեկութիւնը սահմանափակւող օրէնքի գործարկումը սառեցւել է հանրային շփումների եւ տրանսպորտային միջոցների գերբեռնւածութեան նւազեցման նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։