Հա

Քաղաքական

19/05/2020 - 12:30

«8 երկրներից ստացել ենք կորոնավիրուսի թեստերի արտահանման համար անհրաժեշտ հաւաստագրերը». Սաթարի

«8 երկրներից ստացել ենք կորոնավիրուսի թեստերի արտահանման համար անհրաժեշտ հաւաստագրերը»,- այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահի գիտութեան եւ տեղնոլոգիաների հարցերով տեղակալ Սորենա Սաթարին:

«alikonline.ir» - «8 երկրներից ստացել ենք կորոնավիրուսի թեստերի արտահանման համար անհրաժեշտ հաւաստագրերը»,- այս մասին յայտարարել է Հանրապետութեան նախագահի գիտութեան եւ տեղնոլոգիաների հարցերով տեղակալ Սորենա Սաթարին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ Սորենա Սաթարիի՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտահանման ընթացակարգը ենթադրում է տարբեր երկրների կողմից թեստերի հաստատման հաւաստագրերի վաւերացում:

«Իրանում կորոնավիրուսի ախտորոշման եւ PRC տեսակի թեստերի արտադրման ծաւալները հասել է օրական 1.5 միլիոնի»,- նշել է նա՝ յաւելելով, որ տեղական արտադրութեան թեստերը բաւարարում է ե՛ւ ներքին սպառման, ե՛ւ արտահանման պահանջներին:

Նրա խօսքով՝ երկրում ապահովւում է ներդաշնակ համադրութիւն ներքին սպառման եւ արտահանման միջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։