Հա

Քաղաքական

19/05/2020 - 13:45

«Իրանը ցանկանում է բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ». ՌԴ-ում Իրանի դեսպան

«Իրանը ցանկանում է բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ»,- այս մասին յայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին:

«alikonline.ir» - «Իրանը ցանկանում է բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել իր բոլոր հարեւանների հետ»,- այս մասին յայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին. Հաղորդում է ԻՍՆԱ-ն:

«Իրանն այլ երկրների նկատմամբ տարածքային նկրտումներ եւ ամբողջատիրական ցանկութիւններ չունի»,- նշել է դեսպան Ջալալին՝ շեշտելով, որ Իրանը ցանկանում է բարիդրացիական յարաբերութիւններ հաստատել բոլոր հարեւան երկրների հետ:

«ԱՄՆ եւ սիոնիստական ռեժիմի իշխանութեան առանցքային ռազմավարութիւնը տարածաշրջանում իրանոֆոբիայի տարածման գործողութիւններն են»,- նշել է նա՝ յաւելելով, որ այդ պլանը ապահովում  է պաղեստինեան հիմնախնդրի կրիտիկականութեան նւազեցման, եւ հիմնախնդրի տոտալ անտեսման մատնելու նրանց պահանջները:

Իրանոֆոբիայի պլանը դեսպան Ջալալիի հաւաստիացմամբ՝ բաւարարում է նաեւ Իրանին Մերձաւոր Արեւելքի թիւ 1 հիմնախնդրի վերածման այդ երկրների ցանկութիւնները:

«Սիոնիստա-պաղեստինեան հիմնախնդրի լուծման հարցով Իրանը մշտապէս հովանաւորում է պաղեստինցի ժողովրդին, եւ դա մեր առաքելութիւնն ենք համարում»,- շեշտել է դեսպան Ջալալին:

Նա նաեւ անդրադարձել է պաղեստինեան հակամարտութեան լուծման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «Դարի գործարք» կոչւող նախաձեռնութեանը, եւ յստակեցրել է, որ մեր երկիրը կտրականապէս մերժում է այն. «Դա ոտնահարում է պաղեստինցի ժողովրդի իրաւունքները եւ անմարդկային պլան է»,- նշել է Ջալալին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։