Հա

Քաղաքական

20/05/2020 - 08:20

«Կառավարութեան թուլացումը համակարգի թուլացումն է». Նախագահը՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ

«Ռազմավարական սխալներից մէկն այն է, որ ոմանց թւում է, թէ կառավարութեանը թուլացնելը չի թուլացնում համակարգը»,- այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ երէկ՝ մայիսի 19-ին ԶԼՄ-ների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Ռազմավարական սխալներից մէկն այն է, որ ոմանց թւում է, թէ կառավարութեանը թուլացնելը չի թուլացնում համակարգը»,- այս մասին ըստ ԻՌՆԱ-ի՝ երէկ՝ մայիսի 19-ին ԶԼՄ-ների մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նշելով, որ քննադատութիւնը ոչ միայն ընդունելի է, օգտակար է եւ կառուցողական, նախագահն ասել է. «Սրտցաւ քննադատութիւնը եւ խորհուրդը միանշանակ օգտակար է: Իհարկէ քննադատութիւնը չպէտք է սահմանափակւի միայն կառավարութիւնով»:

Նա ԶԼՄ-ներին կոչ է արել հրապարակումների ժամանակ անպայման հաշւի առնել համակարգի եւ ժողովրդի շահերը, եւ խուսափել ոչ հաւաստի լուրերի եւ ապատեղեկատւութեան տարածումից, ինչն ըստ նրա՝ հակասում է համակարգի եւ ժողովրդի շահերին:

«Ոչ հաւաստի լուրերի հրապարակումը հակասում է լրագրողական սկզբունքներին եւ էտիկային»,- նշել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։