Հա

Քաղաքական

20/05/2020 - 12:30

«Մենք միշտ աջակցում ենք աշխարհի ճնշւածներին». Հանրապետութեան նախագահ

Իրանը մշտապէս պայքարում է ճնշողների դէմ, եւ աջակցում է աշխարհի ճնշւածներին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - Իրանը մշտապէս պայքարում է ճնշողների դէմ, եւ աջակցում է աշխարհի ճնշւածներին: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Կառավարութեան հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Ղոդսի օրւան, նախագահը նշել է, որ այս տարի, կորոնավիրուսի համավարակի պայմաններում, Ղոդսի օրը տեղի է ունենալու յատուկ պայմաններում. «Սպիտակ գօտիներում յայտնւած քաղաքների բնակիչները մասնակցելու են ուրբաթօրեայ աղօթքին, եւ այնտեղ իրենց բողոքի ձայնն է բարձրացնելու յաջակցութիւն Պաղեստինի ճնշւած ժողովրդի»,- ասել է նա՝ յաւելել է, որ կարմիր գօտիներում գտնւող քաղաքների բնակիչներն էլ վիրտուալ տարածքում, հնարաւոր բոլոր միջոցներով միանալու են այս պայքարին:

«Իսլամական յեղափոխութեան եւ Իրանի Իսլամական Հանրապետութեան գաղափարական հիմնասիւներից մէկն այն է, որ մշտապէս պայքարում է ճնշողների դէմ, եւ աջակցում է ճնշւածներին»,- շեշտել է դոկտ. Ռոհանին:

Յիշեցնելով, որ Պաղեստինի ժողովուրդն աւելի քան 70 տարի է, ինչ բռնի տարհանւել է իր բնակավայրից, նախագահն ասել է. «Աշխարհի ամբողջատիրական տէրութիւնները, յատկապէս՝ ԱՄՆ-ը, մշտապէս աջակցել են ճնշողներին, սիոնիստներին, ռասիզմին ու խտրականութեանը, եւ գործել են ճնշւածների դէմ, բայց մենք հաւատում ենք, որ ճշմարտութիւնը յաղթելու է կեղծիքին»: Անդրադառնալով Պաղեստին ժողովրդի դէմ նիւթւող դաւերին եւ սադրանքներին, դոկտ. Ռոհանին վստահութիւն է յայտնել, որ պաղիստինեան ժողովուրդն իր կամքի եւ դիմադրութեան շնորհիւ վաղ, թէ ուշ կը հասնի յաղթանակի: «Ղոդսը չի մոռացւի: Ղոդսը բռնազաւթւած չի մնայ: Պաղեստինը մի օր կազատագրւի: Մենք որեւէ կերպ չենք ընդունում եւ հանդուրժում այս անարդարութիւնը»,- ընդգծել է Հանրապետութեան նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։