10-րդ գումարման Իսլ. խորհրդարանը պաշտօնապէս աւարտեց իր աշխատանքները:
«alikonline.ir» - 10-րդ գումարման Իսլ. խորհրդարանը պաշտօնապէս աւարտեց իր աշխատանքները. հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Խորհրդրանի վերջին նիստը տեղի ունեցաւ այսօր՝ մայիսի 20-ին, որի ընթացքում խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին շնորհակալութիւն յայտնելով պատգամաւորներին, լրագրողներին եւ բոլոր նրանց, ովքեր այս տարիների ընթացքում համագործակցել են խորհրդարանի հետ, յայտարարեց գործող խորհրդարանի աշխատանքների աւարտի մասին:
Յիշեցնենք, որ 10-րդ գումարման Իսլ. խորհրդարանն իր աշխտանքներն սկսել էր 2016 թւականին: