Հա

Քաղաքական

20/05/2020 - 13:00

«10-րդ գումարման խորհրդարանում հաստատւեց 200 օրինագիծ». Խորհրդարանի նախագահը հանդէս է եկել իր պաշտօնավարման եզրափակիչ ելոյթով

Իսլ. խոհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին այսօր առաւօտեան 10-րդ գումարման Իսլ. խորհրդարանի գործունէութեան եզրափակիչ նիստի առիթով, ներկայացրել է իր պաշտօնավարման ամփոփիչ ելոյթը:

«alikonline.ir» - Իսլ. խոհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին այսօր առաւօտեան 10-րդ գումարման Իսլ. խորհրդարանի գործունէութեան եզրափակիչ նիստի առիթով, ներկայացրել է իր պաշտօնավարման ամփոփիչ ելոյթը:

Նա իր ելոյթի ընացքում անդրադարձել է 10-րդ գումարման խորհրդարանական լսումների գործընթացին, արձանագրած արդիւնքներին եւ նւաճումներին:

«4 տարի տեւողութեամբ գործունէութեան արդիւնքում օրէնսդիր մարմինը վաւերացրեց թւով 200 օրինագիծ, որոնցից շուրջ 2/3-ը վերաբերում էր տարբեր օրինագծերի յօդւածների ընդունմանը»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Ալի Լարիջանին նկատել է, որ 10-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները մեկնարկեց այն պայմաններում, երբ պատգամաւորները միմեանց հետ ծանօթ չէին, սակայն 4 տարի տեւողութեամբ աշխատանքի արդիւնքում նրանք հասցրեցին ճանաչել իրար:

«Պատգամաւորների ծաւալած տնտեսական, քաղաքական, հասարակական, եւ անվտանգութեան կարեւորութեան հարցերի քննարկումները յաճախ արդիւնաւորւեց օրինագծերի հաստատման ձեւաչափով, երբեմն դա ներկայացւեց իբրեւ բովանդակային վերլուծութիւններ, իսկ յաճախ էլ դրանք ստացան յայտարարութեան ձեւաչափ»,- նշել է Ալի Լարիջանին:

Լարիջանին նաեւ նկատել է, որ պատագամաւորների քննարկումները երբեմն էլ յանգեցրել է ուժային կառոյցներինմեր պահանջների ներկայացմանը:

«10-րդ խորհրդարանում ձեւաւորւեց համագործակցութեան եւ փոխըմբռնման լաւ մթնոլորտ»,- նշել է նա՝ կարեւորելով պատգամաւորների միջեւ ձեւաւորւած ընկերական մթնոլորտի արժեւորման, եւ դրա պահպանման անհրաժեշտութիւնը:

Դոկտ. Ալի Լարիջանիի հաւաստիացմամբ՝ 10-րդ գումարման խորհրդարանը արձանագրել է բարձր արդիւնաւէտութիւն, որի գործունէութեան արդիւնքում հաստատւել է այնպիսի օրինագծեր, որոնց հաստատումը, նրա խօսքով՝ պահանջում էր պատգամաւորների ե՛ւ խիզախութեան, ե՛ւ անկոտրում կամքի, եւ թէ միասնական ջանքերի մոբիլիզացման հետեւողական գործողութիւններ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։