Հա

Քաղաքական

21/05/2020 - 08:40

«Լեգիտիմութեան ճգնաժամը սիոնիստական ռեժիմի համար ամենամեծ մարտահրաւէրն է». Զարիֆ

Պաղեստինեան հիմնախնդիրը իսլամական աշխարհի թիւ 1 խնդիրն է, եւ Իրանն էլ հաշւի առնելով իսլամական աշխարհի հետ կապւած իր կախւածութիւնը եւ մտահոգութիւնները, կանգնած է պաղեստինեան ժողովրդի արդար պահանջների կողքին: Այս մասին երէկ՝ մայիսի 20-ին, Ղոդսի օրւայ առիթով Իսլամական ռադիօ-հեռուստատեսութիւնների միութեան հետ հարցազրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Պաղեստինեան հիմնախնդիրը իսլամական աշխարհի թիւ 1 խնդիրն է, եւ Իրանն էլ հաշւի առնելով իսլամական աշխարհի հետ կապւած իր կախւածութիւնը եւ մտահոգութիւնները, կանգնած է պաղեստինեան ժողովրդի արդար պահանջների կողքին: Այս մասին երէկ՝ մայիսի 20-ին, Ղոդսի օրւայ առիթով Իսլամական ռադիօ-հեռուստատեսութիւնների միութեան հետ հարցազրոյցում ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ի պատասխան այն հարցին, որ «Ի՞նչ էք կարծում, ոմանք ասում են, թէ Պաղեստինեան հիմնախնդիրը տեղական եւ տարածաշրջանային խնդիր է, եւ որ այդ հարցն աւելի արաբական է, քան գլոբալ, եւ շատերը բողոքում են, թէ ի՞նչ կապ ունի Պաղեստինի հարցն Իրանի հետ, ի՞նչ կապ ունի Լիբանանի «Հեզբօլլահ»-ի հետ», Զարիֆը պատասխանել է. «Սիոնիստական ռեժիմի քաղաքականութիւնը իրականում չի սահմանափակւում փոքր տարածաշրջանով: Այսօր դուք կարող էք տեսնել, որ նոյնիսկ Միացեալ Նահանգներում սիոնիստական ​​ռեժիմի շահերը յաճախ գերակայում են հենց ԱՄՆ-ի շահերին: Իսրայէլի շահերն են, որ թելադրում են ԱՄՆ քաղաքականութեան ուղղւածութիւնը: Նոյն վիճակն է նաեւ Եւրոպայում: Ուրեմն սա միջազգային նշանակութեան գլոբալ խնդիր է: Միւս կողմից, Իսրայէլի զանգւածային ոչնչացման զէնքերը, միջուկային զէնքերը, տեղական խնդիր չեն, սա թէ՛ տարածաշրջանային, թէ՛ համաշխարհային խնդիր է: Մեր տարածաշրջանի ամենամեծ սպառնալիքը բխում է սիոնիստական ռեժիմի զինանոցից եւ օկուպացիոն քաղաքականութիւնից: Փաստօրէն, Արեւմտեան շատ երկրներ այսօր սիոնիստական ռեժիմի պատանդն են դարձել, եւ այդ պատճառով դուք տեսնում էք, որ նրանք նոյնիսկ չեն կարող վարել իրենց սեփական ժողովրդի ազգային շահերից բխող քաղաքականութիւն: Այնպէս, որ պատկերացումը, որ սիոնիստական ռեժիմի խնդիրը տեղական կամ արբական խնդիր է ճիշտ չէ: Սիոնիզմի հարցը եւ այն վտանգները, որոնք սիոնիզմն առաջացնում է համաշխարհային քաղաքականութեան համար, խնդիր է, որը բարձրացւում է ամբողջ աշխարհում, եւ մենք տեսնում ենք, որ Եւրոպայում եւ ԱՄՆ-ում շատերը հրապարակայնօրէն յայտարարում են, որ մեր քաղաքականութիւնը սիոնիստական ​​ռեժիմի եւ սիոնիստամէտ խմբաւորումների, ինչպիսն է ԱՄՆ-ում IPAC-ը, պատանդն է դարձել»: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը լեգիտիմութեան ճգնաժամը համարել է սիոնիստական ռեժիմի ամենամեծ մարտահրաւէրը. «Լեգիտիմության ճգնաժամը սիոնիստական ​​ռեժիմի համար ամենամեծ մարտահրաւէրն է: Թէ՛ ներքին, թէ՛ միջազգային լեգիտիմութիւնը, եւ Իսրայէլում գոյութիւն ունեցող ներքին հակասութիւնները, իսրայէլացիներին ստիպել են հաւատալ, որ նրանք չեն կարող ապրել առանց արտաքին թշնամու, եւ միշտ պետք են արտաքին թշնամիներ: 90-ական թւականների սկզբին, երբ Իսրայէլը որոշեց մտնել Մադրիդի եւ Օսլոյի գործընթացների մէջ, պրն. Լոբրանին, որը Շահի ժամանակ սիոնիստական ռեժիմի ներկայացուցիչն էր Իրանում, իսկ յետոյ Իսրայէլում ստանձնեց Իրանի հարցերի պատասխանատւութիւնն ասաց, որ արտաքին թշնամու անհրաժեշտութեան մեր պահանջից ելնելով որոշեցինք, որ Իրանին մեր ժողովրդին ներկայացնել որպէս թշնամի արաբների փոխարէն, որոնք մինչ այդ համարւում էին մեր թշնամիները: Դա փաստ է եւ վտանգ, որն Իսրայէլին ամենաշտն է սպառնում. չկայ ներքին համախմբւածութիւն, ներքին տարաձայնութիւնները խորացւած բնոյթ են կրում: Դուք տեսնում էք, որ վերջին ամիսներին անցկացւած երեք ընտրութիւնները խնդիրը չեն լուծել: Անձը, որի կոռուպցիայի մասին գործը պաշտօնապէս ներկայացւած է դատարանում, կեղծ քաղաքական մեթոդներով կարողացել է շարունակել իր կառավարումը եւ գերիշխանութիւնը սիոնիստական ​​ռեժիմում, սրանք փաստեր են, որոնք աստիճանաբար պարզ կը դառնան»,- ասել է նա:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։