Հա

Քաղաքական

21/05/2020 - 10:10

«Արտարժոյթի կապիտալի շուկան ենթադրում է բարձր ռիսկեր». ԿԲ ղեկավար

«Բոլոր ներդրողներին յորդորում ենք հեռու մնալ արտարժոյթի շուկայում ներդրումներ իրականացնելուց»,- այս մասին յայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին

«alikonline.ir» - «Բոլոր ներդրողներին յորդորում ենք հեռու մնալ արտարժոյթի շուկայում ներդրումներ իրականացնելուց»,- այս մասին յայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին. hաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Նրանք ովքեր պատրաստւում են արտարժոյթի շուկայում կապիտալ ներդրումներ իրականացնել պէտք է ճիշտ գնահատեն այդ ոլորտի ներդրումային միջավայրի ռիսկայնութիւնը»,- նշել է ԿԲ ղեկավարն արտարժոյթի շուկան ներդրողների համար համարելով՝ բարձր ռիսկային գօտի:

Նա անդրադառնալով վերջին օրերի ընթաքում երկրում արտարժոյթի փոխարժէքի կտրուկ տատանումներին նշել է, որ դա պայմանաւորւած է մի քանի համակցւած գործօնի ազդեցութեամբ, ներառեալ կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակը, Իրանի դէմ իրականացւող սահմանափակումները, եւ նաւթի համաշխարհային գների անկումը:

Նա հաւաստիացրել է, որ երկրում չկան դրամային պաշարների խնդիր եւ արտարժոյթի շուկայի տատանումները նաեւ վերաբերում է արտահանողների դրամական տրանսֆերներին. «2 ամիս տեւողութեամբ կորոնավիրուսի սահմանափակումներից յետոյ, արտահանողների մօտ դրամական փոխանցումների իրականացման անհրաժեշտութիւն է առաջացել»:

Նա յոյս է յայտնել, որ ԿԲ-ի որդեգրած հակաճգնաժամային քաղաքականութեան արդիւնքում՝ կը չէզոքացւի կորոնավիրուսի տնտեսական հետեւանքները, եւ արտարժոյթի շուկայում կապահովւի գների կայունութիւն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։