Հա

Քաղաքական

27/05/2020 - 10:25

«Թշնամիները չեն կարող շահարկման թեմա դարձնել իրանա-աֆղանական սահմանային միջադէպը». ԱԳՆ տեղակալ

Արեւմտեան Ասիայի երկրների հարցերով ԱԳ նախարարութեան տեղակալ Ռասուլ Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ սահմանային գօտու միջադէպի առիթով երկկողմ հետաքննութեան իրականացման գործընթացին, եւ կողմերի միջեւ անցկացւած քննարկման արդիւնքներին:

«alikonline.ir» - Արեւմտեան Ասիայի երկրների հարցերով ԱԳ նախարարութեան տեղակալ Ռասուլ Մուսաւին իր թւիթերեան միկրոբլոգում անդրադարձել է Իրանի եւ Աֆղանստանի միջեւ սահմանային գօտու միջադէպի առիթով երկկողմ հետաքննութեան իրականացման գործընթացին, եւ կողմերի միջեւ անցկացւած քննարկման արդիւնքներին:

Նրա խօսքով՝ երկկողմ քննարկումները արձանագրել են բարձր արդիւնաւէտութիւն եւ սահմանային գօտու միջադէպը չի կարող անհիմն շահարկումների տեղիք տալ:

«Պատմութեան ընթացքում Հարիրուդը երկու երկրներին միացրել է իրար»,- գրել է նա՝ յստակեցնելով, որ թշնամիները երբեք չեն կարող սահմանային գօտու ողբերգական միջադէպը երկու բարեկամ ժողովուրդների յարաբերութիւնների խաթարմանն ուղղւած քաղաքական գործիքի վերածել, եւ շահարկման առիթի դարձնել:

Յիշեցնենք, որ իրանա-աֆղանական սահմանին աֆղան քաղաքացիների մահւան միջադէպի հանգամանքները պարզելու, եւ երկկողմ հետաքննութեան իրականացման նպատակով երէկ՝ մայիսի 26-ին, իրանական պատւիրակութիւնը ուղեւորւել էր Քաբուլ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։