Հա

Քաղաքական

27/05/2020 - 13:00

«Բռնութեան կիրառում. ԱՄՆ-ի արձագանքը՝ արդարութեան հաստատման պահանջներին». ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ ոստիկանութեան կողմից սեւամորթ քաղաքացիների դէմ բռնութեան կիրառումը

«ԱՄՆ ոստիկանութեան կողմից սեւամորթ քաղաքացիների դէմ բռնութեան կիրառումը, առհասարակ, սահմաններ չի ճանաչում»,- այս մասին ասւած է ԱԳ Նախարարութեան յայտարարութեան տեքստում, որտեղ նախարարութիւնը դատապարտել է ԱՄՆ իրաւապահների կողմից բազմիցս կրկնւող բռնութեան փաստերը:

«alikonline.ir» - «ԱՄՆ ոստիկանութեան կողմից սեւամորթ քաղաքացիների դէմ բռնութեան կիրառումը, առհասարակ, սահմաններ չի ճանաչում»,- այս մասին ասւած է ԱԳ Նախարարութեան յայտարարութեան տեքստում, որտեղ նախարարութիւնը դատապարտել է ԱՄՆ իրաւապահների կողմից բազմիցս կրկնւող բռնութեան փաստերը:

«Նրանք արդարութեան հաստատման անւան տակ զբաւած են բռնութեան եւ ագրեսիայի կիրառման եւ տարածան գործողութիւններով», ասւած է յայտարարութեան մէջ:

Յայտարարութեան տեքստում, նաեւ, ասւած է. «6 տարի առաջ կալանաւորւած Էրիկ Գարնէրի դէմ իրականացւող բռնութիւններից յետոյ Ջորջ Ֆլոյդը դարձաւ միւս սեւամորթ  քաղաքացին, ով զոհւեց կալանաւորման եւ նրա դէմ գործադրւած բռնութեան հետեւանքով»:

«ԱՄՆ ոստիկանութեան կողմից սեւամորթների դէմ կիրառւող խտրականութեան դրսեւորումները եւ բռնութեան գործողութիւնները սահմաններ չեն ճանաչում: Նրանք միշտ էլ արդարարութեան հաստատման կոչերին եւ պահանջներին արձագանքում են օրէցօր ընդլայնւող բռնութեան գործողութիւններով»,- ասւած է ԱԳՆ տարածած յայտարարութեան մէջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։