Հա

Քաղաքական

30/05/2020 - 12:30

«Էմամ Խոմէյնին ժողովրդի քւէով ամրագրեց համակարգի բոլոր ինստիտուտները». Հանրապետութեան նախագահ

«Էմամ Խոմէյնին յեղափոխութիւնը յաղթանակով պսակեց՝ երկիրը բռնատիրութիւնից եւ գաղութացումից փրկելու համար: Երկիրը օկուպացիայից եւ ագրեցիայից փրկելու ժամանակ, նա իրականացրեց ազգային պաշտպանութիւնը, եւ ժողովրդի քւէով ձեւաւորեց եւ ամրագրեց Իսլամական համակարգի կայացման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտները»,- աս մասին այսօր՝ մայիսի 30-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգաին շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Էմամ Խոմէյնին յեղափոխութիւնը յաղթանակով պսակեց՝ երկիրը բռնատիրութիւնից եւ գաղութացումից փրկելու համար: Երկիրը օկուպացիայից եւ ագրեցիայից փրկելու ժամանակ, նա իրականացրեց ազգային պաշտպանութիւնը, եւ ժողովրդի քւէով ձեւաւորեց եւ ամրագրեց Իսլամական համակարգի կայացման համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտները»,- աս մասին այսօր՝ մայիսի 30-ին Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգաին շտաբի հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով հանգուցեալ Էմամի մահւան տարելիցին, նախագահը նշել է, որ նրա մահից 31 տարի անց էլ, ժողովուրդը նոյն ջերմեռանդութեամբ է սիրում եւ հետեւում նրա ուղուն, ինչ՝ նրա կենդանութեան օրօք, իսկ նրա հետնորդը՝ Իսլ. յեղափոխութեան առաջնորդն էլ նոյն վճռակամութեամբ է կրում նրա դրօշը:

Խօսելով COVID-19 համավարակի մասին, դոկտ. Ռոհանին ասել է. «Այս համավարակը շարունակում է մնալ որպէս գլխաւոր խնդիրը երկրում: Այս վիրուսը բազմաթիւ փոփոխութիւններ է առաջացրել քաղաքական, սոցիալական եւ առողջապահական, եւ, նոյնիսկ, մշակութային հարցերում, եւ մենք մեծ աշխատանք ունենք համավարակային եւ յետհամվարակային ժամանակաշրջաններում»: 

Նախագահը նշել է, որ համավարակը կասկածի տակ է դրել բոլոր այն կանոնները, որոնց վստահում եւ ապաւինում էր աշխարհը, այդ թւում՝ գլոբալիզացիայի կանոնները. «Սահմանների հարցը, որը մեծապէս թուլացել էլ, եւ շատ միութիւններ ընդհանրապէս վերացրել էին իրենց ներքին սահմանները: Համավարակը կրկին կարեւորեց սահմանների հարցը՝ փոխելով իմիգրացիայի եւ ճանապարհորդութեան հարցը, որը դարձել էր շատ պարզ, բնական եւ սովորական երեւոյթ»,- ասել է նա:

Նշելով, որ համավարակային եւ յետհամավարակային ժամանակաշրջանում աշխարհում բոլորովին նոր իրավիճակի եւ իրականութեան դէմ-յանդիման ենք կանգնած, դոկտ. Ռոհանին ասել է. «Միգուցէ այս միտումը շարունակւի մի քանի տարի: Մեր կեանքը դարձել է աւելի սահմանափակ եւ դրա մի մասը վիրտուալ աշխարհ է տեղափոխւել»: 

«Մարդիկ պէտք է գիտակցեն, որ հնարաւոր չէ շուտով վերադառնալ նախահամավարակային պայմաններին: Այնպէս չէ, որ մարդիկ կարծում են, թէ 15 օր, կամ մէկ-երկու ամիս անց մենք կը վերադառնանք անցեալ դէյ-բահման ամիսների պայմաններին: Մենք պէտք է երկար ժամանակով փոխենք մեր ապրելակերպը եւ ընդունենք սահմանափակումները: Մեր կեանքի մի մասը ստիպւած է տեղափոխւելու վիրտուալ աշխարհ»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։