Բանակի հակաօդային պաշտպանութեան զօրքերի (ՀՕՊ) հրամանատարն այցելել է երկրի արեւմտեան գօտու ՀՕՊ շրջան:
«alikonline.ir» - Բանակի հակաօդային պաշտպանութեան զօրքերի (ՀՕՊ) հրամանատարն այցելել է երկրի արեւմտեան գօտու ՀՕՊ շրջան. Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Գեներալ-մայոր Ալիռեզա Սաբահի Ֆարդն այցելել է Համադանի ՀՕՊ խմբի տարբեր մասեր, հետախուզական եւ նոյնականացման կայան, ռազմակայան եւ գնահատել այս զօրամասի մարտունակութիւնը:
Այցի ընթացքում գեներալն այցելել է նաեւ Համադանի ՀՕՊ խմբի ենթակայ ստորաբաժանումներ, ներառեալ՝ «Սուբաշի» ռադիոլոկացիոն կայան, եւ բարձր է գնահատել աշխատակազմի ջանքերը:
«Սուբաշի» ռադիոլոկացիոն կայանը համարելով երկրի ՀՕՊ ռազմավարական նշանակութեան ստորաբաժանումներից մէկը, գեներալ Սաբահի Ֆարդը նշել է, որ պարտադրեալ պատերազմի տարիներին այս կայանի գործունէութիւնը վկայում է նրա բացառիկ նշանակութեան մասին:
«Այսօր «Սուբաշի» ռադիոլոկացիոն կայանը աւելի հզօր է, քան նախկինում, եւ առաքելութիւն է իրականացնում երիտասարդ անձնակազմի ներկայութեամբ»,- ասել է նա: