Հա

Քաղաքական

31/05/2020 - 13:55

«Իրանի օդուժն ի զօրու է արժանի հակահարւած հասցնել երկրի անվտանգութեան դէմ ուղղւած ցանկացած ոտնձգութեանը». Գեներալ Նասիրզադէ

«Երկրի օդուժը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- այս մասին յայտարարել է  Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Նասիրզադէն՝ յիշեցնելով օդուժի բարձր կարողականութեան մակարդակի մասին:

«alikonline.ir» - «Երկրի օդուժը պատրաստ է դիմակայել ցանկացած սպառնալիքի»,- այս մասին յայտարարել է  Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Նասիրզադէն՝ յիշեցնելով օդուժի բարձր կարողականութեան մակարդակի մասին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նրա խօսքով՝ բարձր մարտական պատրաստւածութեան մակարդակում են գտնւում օդուժի ծառայութիւնները, իսկ ինչ վերաբերում է օդուժի զինտեխնիկայի համալրման եւ արդիականացման գործընթացին, գեներալ մայոր Նասերզադէյի հաւաստիացրել է, որ այն իրականացւում է մշտական գրաֆիկով:

«Իրանի օդուժի սպառազինութեան արտադրման, համալարման, արդիականացման եւ զարգացման ապահովումը բարդ կառուցւածքային գործընթացը է, որն էլ կանոնաւոր գրաֆիկով իրականացւում է զինւած ուժերում»,- նշել է նա:

«Օդուժի համակարգերը բերւել են մարտական բարձր պատրաստութեան, որոնք էլ ի զօրու են արժանի հակահարւած հասցնել երկրի անվտանգութեան դէմ ուղղւած ցանկացած ոտնձգութեանը»,- յսակեցրել է գեներալ-մայոր Նասիրզադէն:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։