Հա

Քաղաքական

01/06/2020 - 12:10

«Թշնամու ցանկացած սխալ հաշւարկը վճռական արձագանքի կարժանանայ». Գեներալ Բաղերի

Իրանի ԶՈՒ-ն աչալրջօրէն հետեւում է թշնամական ուժերի սադրանքներին, եւ նրանց ցանկացած սխալ հաշւարկը վճռական արձագանքի կարժանանայ: Այս մասին յայտարարել է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին:

«alikonline.ir» - Իրանի ԶՈՒ-ն աչալրջօրէն հետեւում է թշնամական ուժերի սադրանքներին, եւ նրանց ցանկացած սխալ հաշւարկը վճռական արձագանքի կարժանանայ: Այս մասին յայտարարել է Իրանի ԶՈՒ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իսլ. յեղափոխութեան հիմնադիր առաջնորդ, Էմամ Խոմէյնիի մահւան 31-ամեակի առիթով հրապարակած իր պատգամում գեներալ Բաղերին անդրադառնալով Իսլ. համակարգի դէմ թշնամական ուժերի դաւադրութիւններին եւ սադրանքներին, նշել է, որ Իրանի ԶՈՒ-ն հետեւելով «զսպման ուժը բարելաւելու», «պաշտպանական հզօրութիւններն առաւելագոյնի հասցնելու» եւ «թշնամու կողմից առաջադրւող սպառնալիքներին համարժէք եւ համաչափ, յարձակւողական մարտավարութեան արդիականացման անհրաժեշտութեան մասին» Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ցուցմունքները, աչալրջօրէն հետեւում է Իրանի դէմ ուղղւած թշնամական ուժերի սադրանքներին, եւ նրանց ցանկացած սխալ հաշւարկի դէպքում, պատրաստ է համարժէք, համաչափ եւ վճռական պատասխան տալու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։