Հա

Քաղաքական

01/06/2020 - 14:10

«Աշխարհը լսեց ձեր բողոքի ձայնը». ԱԳՆ խօսնակը՝ ԱՄՆ ժողովրդին

Աշխարհը լսեց ձեր ճնշւածութեան եւ բողքի ձայնը, եւ կանգնած է ձեր կողքին: Այս մասին, այսօր՝ յունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին:

«alikonline.ir» - Աշխարհը լսեց ձեր ճնշւածութեան եւ բողքի ձայնը, եւ կանգնած է ձեր կողքին: Այս մասին, այսօր՝ յունիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Սէյէդ Աբբաս Մուսաւին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«ԱՄՆ վարչակազմը հետամուտ է բռնութեան եւ բռնարարքի, Միացեալ Նահանգների թէ՛ ներսում, թէ՛ դրսում:

Մենք խորապէս ցաւում ենք բռնութեան այն գործողութիւնների առիթով, որոնք իրականացւում են ԱՄՆ ոստիկանական ուժերի միջոցով, միջազգային հանրութեան աչքերի առջեւ, եւ անողոքաբար ճնշում են այն մարդկանց, ովքեր խաղաղօրէն պահանջում են յարգանք, եւ բռնութիւնների դադարեցում»,- լրագրողների ներկայութեամբ, ԱՄՆ ժողովրդին ուղղւած անգլերէն պատգամում յայտարարել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Անդրադառնալով ազգային անվտանգութեան հարցերով նախագահ Թրամփի խորհրդականի՝ ԱՄՆ-ում ծաւալւած զանգւածային բողոքի ակցիաներին Իրանի միջամտութեան մասին յայտարարութեանը, Մուսաւին ասել է. «Այն երկիրը, որը միջամտել է այլ երկրների ներքին գործերին, եւ չի յապաղել այդ մասին բարձրաձայնել, ԱՄՆ-ն է: Թրամփի եւ նրա շրջապատի անձնաւորութիւնից նման արտայայտութիւնները սպասելի են: Նա ձախողւել է ԱՄՆ կառավարման, տնտեսութեան եւ կորոնավիրուսի դէմ պայքարում, եւ ժառանգութիւն է թողել մի կառավարութիւն, որն ընդգծւած ռասիստական է:

Այն ինչ, որ տեղի է ունեցել այդ երկրում, տարիներ շարունակ բռնաճնշումների, եւ ամերիկացի ժողովրդի ձայնը խեղդելու արդիւնք է: Բնական է, որ ամերիկացի ժողովուրդը ուշքի կը գայ եւ կը բողոքի, եւ նման պայմաններում ԱՄՆ պաշտօնեաները պատասխանատւութիւնից խուսափելուց բացի, այլ ելք չունեն»:

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչը հերքել է այդ երկրի ներքին գործերին Իրանի միջամտութեան մասին յայտարարութիւնները, միեւնոյն ժամանակ շեշտելով, որ պաշտօնական Թեհրանը խիստ մտահոգւած է այդ երկրում ծաւալւող իրադարձութիւնների վերաբերեալ:

«ԱՄՆ-ը, որը յաւակնում է պաշտպանել մարդու իրաւունքները, եւ խնդիրներ է յարուցում այլ երկրների համար, իրականացնում է ամենադաժան բռնաճնշումներն իր քաղաքացիների, յատկապէս՝ այլ ռասաների ներկայացուցիչների նկատմամբ, որը մտահոգում եւ ցաւ է պատճառում բոլորին»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։