Հա

Քաղաքական

06/06/2020 - 13:10

«Ժողովրդին օժանդակութեան ցուցաբերման փաթեթների տրամադրումը կը շարունակւի մինչեւ կորոնավիրուսի չէզոցաքումը». Հանրապետութեան նախագահ

«Ժողովրդին օժանդակութեան ցուցաբերման փաթեթների տրամադրումը կը շարունակւի մինչեւ կորոնավիրուսի չէզոցաքումը»,- այս մասին այսօր՝ յունիսի 6-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Ժողովրդին օժանդակութեան ցուցաբերման փաթեթների տրամադրումը կը շարունակւի մինչեւ կորոնավիրուսի չէզոցաքումը»,- այս մասին այսօր՝ յունիսի 6-ին, Կորոնավիրուսի դէմ պայքարի ազգային շտաբի նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նախագահի՝ Հանրպետութեան ողջ տարածքում աւելի քան 17 հազար 500 բուժկենտրոններ պատրաստ են անհրաժեշտ բուժօգնութիւն ցուցաբերել դիմորդներին, իսկ աւելի քան 1200 կենտրոն պատրաստ է թեստաւորել կորոնավիրուսով կասկածեալ վարակակիրներին:

Կորոնավիրուսի դէմ պայքարում Իրանի բժշկական համակարգը արձանագրել է բարձր արդիւնաւէտութիւն, բացի այդ, Հանրապետութեան նախագահը նկատել է նաեւ, որ իսլամական աշխարհի, ինչպէս նաեւ՝ տարածաշրջանի երկրների համեմատութեամբ, Իրանի գիտահետազօտական ոլորտն առաջատար դիրք է զբաղեցնում:

Հանրապետութեան նախագահն անդրադառնալով կորոնավիրուսի բուժման համար նախատեսւած դեղորայքին նշել է, որ կորոնավիրուսի դէմ պայքարում Իրանի առողջապահութեան համակարգի ջանքերի շնորհիւ տեղական արտադրութեան 2 դեղամիջոց արձանագրել է դրական արդիւնքներ, որոնք էլ կիրառւում են COVID-19-ի բուժման գործընթացքում:

Առողջապահական ոլորտի աշխատակիցների յաջողութիւնները եւ գիտահետազօտական ոլորտի արդիւնաւէտ աշխատանքները նպաստել են կորոնավիրուսի ճգնաժամային իրավիճակի խնդիրների լուծմանը. «Յոյս ունենք, որ այլ ոլորտներում նոյնպէս կընդլայնւի գիտահետազօտական ծրագրերի իրականացումը»,- նշել է նա:

Հանրապետութեան նախագահը ժողովրդին զգուշացրել է խստօրէն հետեւել կորոնավիրուսի դէմ պայքարի ցուցումների երկարատեւ իրականացմանը, քանի որ, նրա խօսքով, համաշխարհային համավարակը, դեռ չի աւարտւել, եւ դրա աւարտի ժամկէտը նոյնպէս պարզ չէ:

«Կորոնավիրուսի համաճարակի աւարտման հաւանական ժամկէտը շարունակում է անյայտ մնալ մինչեւ համապատասխան պատւաստանիւթի ստեղծումը»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։