Հա

Քաղաքական

20/06/2020 - 08:35

Դատաւոր Մանսուրիի մահը պաշտօնապէս հաստատւել է

Բուխարեստում «Ինտերպոլ»-ը հաստատել է Իրանի կողմից հետախուզման մէջ գտնւող, դատաւոր Ղոլամռեզա Մանսուրիի ինքնասպանութիւնն ու մահը:

«alikonline.ir» - Բուխարեստում «Ինտերպոլ»-ը հաստատել է Իրանի կողմից հետախուզման մէջ գտնւող, դատաւոր Ղոլամռեզա Մանսուրիի ինքնասպանութիւնն ու մահը: Այս մասին ըստ ԻՍՆԱ-ի՝ յայտնել է Իրանի «Ինտերպոլ»-ի պետը:

«Մենք ռումինական «Ինտերպոլ»-ից հաղորդագրութիւն ստացանք, որ անսպասելի միջադէպ է տեղի ունեցել Կարմիր հռչակագրով հետախուզւող անձի՝ Ղոլամռեզա Մանսուրիի հետ, եւ որ նա իրեն դուրս է նետել Բուխարեստի իր հիւրանոցի պատուհանից»,- ասել է գեներալ-մայոր Հադի Շիրզադը՝ յաւելելով՝ «Բուխարեստի ոստիկանութիւնը հաստատել է պարոն Մանսուրիի ինքնասպանութիւնը եւ մահը»: «Այս կապակցութեամբ հետաքննութիւնը շարունակւում է Իրանի «Ինտերպոլ»-ի կողմից»,- յայտնել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։