Հա

Քաղաքական

21/06/2020 - 13:00

«ԿԲ-ն պէտք է ժողովրդին ներկայացնի արտարժոյթի շուկայում խախտում կատարողներին». Հանրապետութեան նախագահ

«Կենտրոնական բանկը պէտք է նախազգուշացնի արտահանումից գոյացած արտարժոյթը պետական գանձապետարան վերադարձման բոլոր խոշոր պարտատէրերին, պարտաւորութիւնների կատարման համար սահմանի վերջնաժամկէտ, իսկ խախտման դէպքում, նրանց ներկայացնի հասարակութեանը եւ իրաւասու մարմիններին՝ գործին ընթացք տալու նպատակով»,- այս մասին այսօր՝ յունիսի 21-ին, Կառավարութեան տնտեսական շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

«alikonline.ir» - «Կենտրոնական բանկը պէտք է նախազգուշացնի արտահանումից գոյացած արտարժոյթը պետական գանձապետարան վերադարձման բոլոր խոշոր պարտատէրերին, պարտաւորութիւնների կատարման համար սահմանի վերջնաժամկէտ, իսկ խախտման դէպքում, նրանց ներկայացնի հասարակութեանը եւ իրաւասու մարմիններին՝ գործին ընթացք տալու նպատակով»,- այս մասին այսօր՝ յունիսի 21-ին, Կառավարութեան տնտեսական շտաբի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով ԱՄՆ պատժամիջոցներին եւ դրանց արդիւնքում ստեղծւած սահմանափակումներին, մասնաւորապէս՝ նաւթի եւ գազի արտահանման ոլորտում, նախագահը կարեւորել է բարդ պայմաններին ըմբռնումով մօտենալու անհրաժեշտութիւնը. «Այս պատժամիջոցների արդիւնքում արտարժոյթի տեղափոխումը բարդացել է, միւս կողմից՝ կորոնավիրուսի բռնկման հետեւանքով առաջացած պայմանները, ներառեալ որոշ սահմանների փակումը, խոչընդոտել են նաեւ ներմուծմանը»,- ասել է նա:

Անդրադառնալով վերջին երկու տարում պատժամիջոցների դժւարին պայմաններում տնտեսական ոլորտում Կառավարութեան ձեռնարկած միջոցառումներին, յատկապէս վերջին մի քանի ամիսների ընթացքում համավարակի բռնկման ժամանակ, դոկտ. Ռոհանին ասել է. «Կառավարութեան ջանքերը ուղղւած են եղել  անդորրի պահպանմանն ու պետական եւ մասնաւոր սեկտորների տնտեսական ակտիւ ոլորտների միջեւ ներդաշնակութեան ապահովմանը»:

Նշելով կապիտալի շուկայում, յատկապէս արտարժոյթի շուկայում գների վերահսկման անհրաժեշտութիւնը, նախագահն ասել է. «Ըստ երկրի արտարժոյթային քաղաքականութեան, եւ երկրի առեւտրա-արտարժոյթային քաղաքականութեան վերաբերեալ ընդունւած բանաձեւերի փաթեթի՝ ոչ նաւթային արտահանումը զարգացնելու եւ գոյացած արտարժոյթը վերադարձնելու համար, ինչպէս պետական, այնպէս էլ մասնաւոր սեկտորի արտահանման եւ ներմուծման ոլորտները պէտք է տեղաւորւեն սոյն օրէնքների եւ կանոնակարգերի շրջանակներում, եւ Կենտրոնական բանկը պարտաւոր է յստակ ներկայացնել բոլոր նրանց, ովքեր ներմուծման համար արտարժոյթ են ստացել, ինչպէս նաեւ նրանց կողմից պարտաւորութիւնների կատարման չափը: Այս տեղեկատւութիւնը թափանցիկ եւ հեշտութեամբ պէտք է հասանելի լինի հասարակութեան, լրատւամիջոցների եւ իրաւասու մարմինների համար»:

«Կենտրոնական բանկը պէտք է նախազգուշացնի արտահանումից գոյացած արտարժոյթը պետական գանձապետարան վերադարձման բոլոր խոշոր պարտատէրերին, պարտաւորութիւնների կատարման համար սահմանի վերջնաժամկէտ, իսկ խախտման դէպքում, նրանց ներկայացնի հասարակութեանը եւ իրաւասու մարմիններին՝ գործին ընթացք տալու նպատակով»,- ընդգծել է նա՝ յաւելելով. «Երկրի տնտեսական իրավիճակը այնպիսին է, որ ոչ մի կերպ հնարաւոր չէ յապաղել օրէնքների եւ կանոնակարգերի իրագործման ընթացքում: Ժողովուրդը ակնկալում է, որ կառավարութիւնը կաշխատի քրտնաջան եւ օրէնքի տառին ու ոգուն հաւատարիմ` երկրի տնտեսութիւնը կառավարելու համար»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։