Հա

Քաղաքական

24/06/2020 - 13:25

«Սա այն կառավարութիւնն է, որն ունեցել է համաշխարհային տնտեսական ամենաբարձր աճը 1395 թւականին». Հանրապետութեան նախագահ

«Սա այն կառավարութիւնն է, որը 1395 թւականին ունեցել է համաշխարհային տնտեսական ամենաբարձր աճը, միանիշ սղաճ, արտահանման եւ ներկրման մնացորդի դրական ցուցանիշ, եւ որի ոչ նաւթային արտահանումների հաշւեկշիռը աւելի բարձր է եղել ներմուծումների համեմատութեամբ»,- այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, Կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. հասան ռոհանին:

«alikonline.ir» - «Սա այն կառավարութիւնն է, որը 1395 թւականին ունեցել է համաշխարհային տնտեսական ամենաբարձր աճը, միանիշ սղաճ, արտահանման եւ ներկրման մնացորդի դրական ցուցանիշ, եւ որի ոչ նաւթային արտահանումների հաշւեկշիռը աւելի բարձր է եղել ներմուծումների համեմատութեամբ»,- այս մասին այսօր՝ յունիսի 24-ին, Կառավարութեան հերթական նիստի ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. հասան ռոհանին. փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում անդրադառնալով Իրանի դէմ գործադրւող տնտեսական աննախադէպ ճնշումներին, եւ այդ ֆոնին Կառավարութեան կատարած աշխատանքներին եւ ձեռքբերումներին, նախագահը նշել է. «Մեր դէմ գործադրւող ճնշումը նորմալ չէ: Կառավարութեանը կոտրելու եւ ազգին ծնկի բերելու համար ճնշում կար, բայց ժողովուրդը դիմադրութեամբ մեծ աշխատանք է կատարել: Յեղափոխութեան առաջնորդն էլ իր ցուցումներով մեծ աշխատանք է կատարել:

Կառավարութիւնն իր գործը կատարել է, եւ ես ժողովրդին տեղեկացնում եմ, որ վերջին 6 ամիսների ընթացքում երկրի բարձրագոյն ղեկավարութիւնը հանգստեան օրեր չի ունեցել: Բոլորն աշխատում են օր ու գիշեր, եւ մոռացել են արձակուրդային օրերի մասին»:

Դոկտ. Ռոհանին վստահեցրել է, որ Կառավարութիւնը նոյն ոճով կը շարունակի աշխատել մինչ վերջին օրը:

Խոստովանելով, որ կենսաապահովման հետ կապւած ժողովուրդն ունի որոշակի դժւարութիւններ, նախագահը նշել է, որ երկրի տնտեսական վիճակը բարելաւում է, եւ Կառավարութիւնն ի վիճակի է յաղթահարելու առկայ պրոբլեմները:

Անդրադառնալով Իրանի՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան հետ յարաբերութիւններին, դոկտ. Ռոհանին զգուշացրել է Եւրոպական երկրներին եւ Գործակալութեանը՝ նշելով. «Գործակալութեան նկատմամբ մեր վերաբերմունքը եղել է բարեացակամ եւ օրինական: Մենք միշտ համագործակցել ենք Գործակալութեան հետ, եւ գործակալութեան տեսուչները միշտ ներկայ են եղել եւ ստուգումներ են իրականացրել: Ներկայացւած 16-17 զեկոյցներում նրանք խօսել են Իրանի լիակատար համագործակցութեան մասին: Վերջերս սիոնիստական ռեժիմը եւ ԱՄՆ-ն ճնշում են գործադրում ՄԱԳԱՏԷ-ի վրայ, եւ ես վախենում եմ, որ այդ խաբեբաները պղտորելու են ՄԱԳԱՏԷ-ի միտքը եւ ստիպելու են այս Գերատեսչութեանը, որը պէտք է ունենայ ճշգրիտ եւ օրինական դատողութիւն, յետ քայլ կատարել»:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն եւ սիոնիստական ռեժիմը փորձում են ՄԱԳԱՏԷ-ին ստիպել զբաղւելու 17-18 վաղեմիութեան թեմաներով. «Նրանք ցանկանում են շեղել գործակալութեանը: Մեր հիմքը ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցութիւնն է, բայց ՄԱԳԱՏԷ-ն պէտք է զգոյշ լինի, որպէսզի չշեղւի իր օրինական ուղուց»,- զգուշացրել է նախագահը:

Նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի, Չինաստանի եւ մի շարք այլ երկրներ սկզբունքային դիրքորոշումը ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում՝ նշելով, որ նրանք գործել են վճռական եւ օրինական: Միեւնոյն ժամանակ, նա Եւրոպական երկրներին խորհուրդ է տւել չտրւել ԱՄՆ-ի եւ սիոնիստական ռեժիմի սադրանքներին եւ հետեւել Ռուսաստանի եւ Չինաստանի օրինակին. «Եւրոպային խորհուրդ ենք տալիս չընկրկի ԱՄՆ-ի ճնշումների դէմ, իսկ Գործակալութեանն էլ՝ որ պահպանի իր անկախութիւնը»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։