Հա

Քաղաքական

25/06/2020 - 12:10

«Հնարաւոր է արտադրել երկրի օդային համակարգին անհրաժեշտ ողջ ենթահամակարգերը»․ ՊՆ

Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին շեշտել է, որ այսօր հնարաւոր է արտադրել երկրի օդային համակարգին անհրաժեշտ բոլոր ենթահամակարգերը:

«alikonline.ir» - Պաշտպանութեան նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին շեշտել է, որ այսօր հնարաւոր է արտադրել երկրի օդային համակարգին անհրաժեշտ բոլոր ենթահամակարգերը: Այս մասին նա յայտարարել է այսօր՝ յունիսի 25-ին, իրանական արտադրութեան Kowsar տիպի երեք կործանիչներն օդուժին յանձնման արարողութեան ժամանակ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Երեք կործանիչ ինքնաթիռների յանձնումը ռազմաօդային ուժերին յստակ պատգամ է թշնամիներին, յատկապէս՝ ամերիկացիներին, որ պատժամիջոցները հակառակ արդիւնքն են ունեցել»,- ասել է նա՝ յաւելելով, որ Kowsar տիպի կործանիչների արտադրութեան հետ մէկտեղ, ռազմաարդիւնաբերութեան ոլորտում Իրանը հասել է մեծ նւաճումների, որոնք շատ արժէքաւոր են:

«Այսօր հնարաւոր է արտադրել երկրին անհրաժեշտ բոլոր ենթահամակարգերը: Գիտելիքային մի շարք ընկերութիւններ եւ երկրի համալսարանները համագործակցում են մեզ հետ, եւ այս փաստը խոստանում է, որ մօտ ապագայում մեզ կը յաջողւի արտադրել երկրի օդային համակարգին անհրաժեշտ բոլոր ենթահամակարգերը»,- ասել է ՊՆ-ն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։