Հա

Քաղաքական

27/06/2020 - 08:20

«Կենտրոնական բանկն իրականացնում է միջոցառումներ գների, ֆինանսական համակարգի կայունութեան եւ անխափան գործունէութեան ապահովման նպատակով». ԿԲ ղեկավար

Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին իր ինսթագրամեան էջում գրել է, որ Կենտրոնական բանկը իրականացրել եւ շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ երկրում գների կայունութեան, ֆինանսական համակարգի կայունութեան եւ անխափան գործունէութեան ապահովման նպատակով:

«alikonline.ir» - Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին իր ինսթագրամեան էջում գրել է, որ Կենտրոնական բանկը իրականացրել եւ շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ երկրում գների կայունութեան, ֆինանսական համակարգի կայունութեան եւ անխափան գործունէութեան ապահովման նպատակով:

«Կենտրոնական բանկը շուկայում դրամային իրացւելիութեան ապահովման, եւ արտարժոյթի գների կայունութեան ապահովման ուղղութեամբ գործում է գիտակցօրէն»,- գրել է նա:

ԿԲ ղեկավարը իր գրառման մէջ անդրադարձել է ԿԲ-ի ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներին, արձանագրելով՝ երկրում խորդադ ամսին դրամային իրացւելութեան 6.2 տոկոս աճի մակարդակը:

Նա նաեւ անդրադարձել է երկրում արտարժոյթի փոխարժէքի տատանումներին՝ նշելով, որ ԿԲ-ն համապատասխան միջոցառումներ է իրականացնում, դրա չէզոքացման ուղղութեամբ, այնուամենայնիւ, նա նկատել է, որ յետճգնաժամային պայմաններում գնային տատանումները կրում են բնական բնոյթ:

ԿԲ ղեկավարը նաեւ վստահեցրել է, որ կառավարութեան ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների շնորհիւ շուտով արտարժոյթի շուկայում կապահովււի գնային կայունութիւն:

Այդուհանդերձ, նա նկատել է, որ ԿԲ-ն խուսափում է չարդարացւած ռիսկային միջոցառումներ իրականացնելուց, եւ գործում, եւ թէ՝ մշակում է ճգնաժամի դիմակայման գիտակից միջոցառումների պլան, շուկայում կայունութեան ապահովման նպատակով:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։