Հա

Քաղաքական

27/06/2020 - 11:00

«Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների առկայութեան պայմաններում, նոյնիսկ, թմրանիւթերի յայտնաբերման ցուցանիշով մեր երկիրը շարունակում է մնալ ռեկորդակիր». Ղարիբ Աբադի

«Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների պայմաններում մեր երկրին յաջողւել է աշխարհում ամենարդիւնաւէտը աշխատել թմրանիւթերի յայտնաբերման եւ առգրաւման գործում»,- այս մասին այսօր՝ յունիսի 27-ին ՄԱԿ-ում թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի միջազգային օրւայ առիթով կայացած նիստի ընթացքում յայտարարել է Վիեննայում գործող միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին:

«alikonline.ir» - «Իրանի դէմ սահմանւած պատժամիջոցների պայմաններում մեր երկրին յաջողւել է աշխարհում ամենարդիւնաւէտը աշխատել թմրանիւթերի յայտնաբերման եւ առգրաւման գործում»,- այս մասին այսօր՝ յունիսի 27-ին ՄԱԿ-ում թմրամիջոցների չարաշահման եւ դրանց ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի միջազգային օրւայ առիթով կայացած նիստի ընթացքում յայտարարել է Վիեննայում գործող միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին. Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Աշխարհի տարբեր երկրների համեմատութեամբ՝ Իրանին, վերջին տարիների ընթացքում յաջողւել է յայտնաբերել թմրանիւթերի ապօրինի շրջանառութեան ամենամեծ ծաւալները»,- նշել է նա՝ յստակցենելով, որ թմրանիւթերի յայտնաբերման գործում Իրանը գործել է ինքնուրոյն, եւ միջազգային կառոյցները մեր երկրին օգնութիւն չեն ցուցաբերել:

Ղարիբ Աբադին, նշել է, որ թմրամիջոցների ապօրինի շրջանառութիւնը միջազգային հանրութեան անվտանգութեանն ուղղւած լուրջ սպառնալիք է, որի դէմ պայքարը պահանջում է մարդկային եւ ֆինանսական հսկայական միջոցներ եւ պետութիւնների համատեղ ջանքեր:

Նա, ցաւով է արձանագրել, որ թմրանիւթերի դէմ պայքարը աշխարհում առկայ հրատապ խնդիրներից մէկն է:

Վիեննայում գործող միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբ Աբադին, նաեւ յստակեցրել է, որ Իրանը յատուկ ուշադրութիւն է դարձնում թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի խնդիրներին եւ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում այն կանխելու եւ չէզոքացնելու ուղղութեամբ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։