«Երկրում տնտեսութեան զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով՝ կառավարութիւնը պէտք է դադարեցնի իր ձեռնարկատիրական գործառոյթի իրականացումը»,- այս մասին այսօր յունիսի 27-ին կառավարութեան տնտեսական խորհրդի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
«alikonline.ir» - «Երկրում տնտեսութեան զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով՝ կառավարութիւնը պէտք է դադարեցնի իր ձեռնարկատիրական գործառոյթի իրականացումը»,- այս մասին այսօր յունիսի 27-ին կառավարութեան տնտեսական խորհրդի հերթական նիստի ընթացքում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:
Հանրապետութեան նախագահը շեշտել է, որ անրաժեշտ է քայլեր ձեռնակել կապիտալի եւ տնտեսութեան մրցակցային պայմանների ապահովման, ֆոնդային բորսայի զարգացման, դրանում՝ պետական սեփականութեան ընկերութիւնների բաժնետոմսերի թողարկման, գնաճի կայունացման եւ երկրում դրամային իրացւելիութեան մակարդակի ապահովման ուղղութեամբ:
Հանրապետութեան նախագահը նիստի ընթացքում, նաեւ անդրադարձել է տնտեսութեան զարգացման գործում մասնաւոր սեկտորի ներգրաւման անհրաժեշտութեանը:
Տնտեսական խորհրդի նիստի ընթացքում Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմաթին, անդրադարձել է երկրում դրամային իրացւելիութեան աճի մակարդակի նւազմանը՝ յաւելելով, որ դրա լուծման համար պէտք է ապահովել մասնաւոր սեկտորին պետական սեկտորի սեփականութեան բաժնետոմսերի փոխանցման կառավարութեան ծրագիրը: